92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Ցավալի լուրը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնել է արտիստի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:
«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի», - գրել է անվանի դուդուկահարի թոռը:
BRAVO.am-ը միանում է բոլոր ցավակցություններին:
Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից:
Իր կարիերայի ընթացքում ձայնագրել է հայկական ազգային երաժշտության տասնյակ ալբոմներ: Նա համագործակցել է հայտնի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սթինգը, Սերժ Թանկյանը, Բրայան Ինոն, Դեւիդ Սիլվիանը, Փիթեր Գեբրիելը եւ Բորիս Գրեբենշչիկովը:
Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը՝ «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ագռավ» (1994թ.), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն եւ մոխիր» (2015 թ., Ռուսաստան) եւ այլն։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: