Մոնիկա Բելուչին առաջին անգամ դստեր՝ Դեւա Կասելի հետ հայտնվել է Vogue Italia ամսագրի հուլիսյան շապիկին:
Լուսանկարներում նրանք երկուսն էլ կրում են Dolce & Gabbana-ի սեւ զգեստներ. մայր ու դուստր իտալական բրենդի մուսաներն են:
Ամսագրի խմբագիր Էմանուել Ֆարնետին նշել է, որ նոր ֆոտոշարքում Բելուչին խորհրդանշական կերպով մի կողմ է գնում՝ տեղը զիջելով դստերը:
«Մոնիկան ցանկանում է, որ ուշադրությունը Դեւայի վրա լինի: Այդ քայլը յուրահատուկ է ու խորհրդանշում է մեզնից հետո եկողներին ճանապարհ տալը: Նման բան մեր օրերում հաճախ չես հանդիպի»,- ասել է նա:
Մոնիկա Բելուչին էլ պատմել է, թե ինչպես է դուստրն իր համաձայնությունը տվել առաջին անգամ համատեղ նկարվելուն:
«Դեւային հարցրի, թե ինչու է ցանկացել, որ միասին անենք այս ֆոտոշարքը, եւ նա ինձ հիանալի պատասխան տվեց.«Որովհետեւ, երբ վերջին անգամ միասին նկարվել ենք, ես դեռ քո փորի մեջ էի: Ու հիմա, մայրիկ, երբ նոր եմ սկսում իմ ուղին, ուզում եմ այդ ամենը կրկնել»,- պատմել է Մոնիկան, որին հղիության 7-րդ ամսում նկարել էր Ֆաբրիցիո Ֆերրին:
16-ամյա Դեւան ամսագրի այս համարի գլխավոր դեմքն է, այն ամբողջությամբ նվիրված է նրա տարիքին: Համարը պատմում է հույզերի ու վառ տպավորությունների մասին, որոնք առաջանում են միայն կյանքի որոշակի փուլում՝ իրենց հետ բերելով անհամբերություն, անսահման հնարավորություններ ու ամեն ինչ նոր սկսելու ցանկություն:
«Դեւան միշտ է այդպիսին եղել՝ ազատ, նա ոչնչից չի վախենում: Միայնակ ինքնաթիռով թռչում է 13 տարեկանից ու խոսում է 5 լեզվով: Տեսե՞լ եք նրա հայացքը, դեմքից էլ երեւում է, որ վախ չունի: Ես հոգատար մայրիկ եմ ու փորձում եմ ընդունել Դեւայի բնավորության բոլոր գծերը»,- անկեղծացել է Բելուչին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ Vogue Italia
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: