×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունիս ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի մայիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 97 հիշատակում

• Սարգիս Գրիգորյան՝ 33 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 20


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով բացարձակ առաջատար է Սիրուշոն: Աշխատանքային գործունեության հետ մեկտեղ նա մեծ ակտիվություն է ցուցաբերում նաեւ սոցիալական ցանցերում: Ինստագրամի իր էջում Սիրուշոն հումորային տեսանյութ էր հրապարակել, որում ամուսնու հարցազրույցներից դրվագներին հաջորդում է իր նկարը հրացանով: Տեսանյութն ուղեկցվում է «Երբ ինչ-որ մեկը բացասական բան է ասում Լեւոնի մասին» գրությամբ:


View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)



Հետընտրական շրջանում արդեն երգչուհին ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական: Հայի տեսակի, գոյատեւման ու զարգացած երկիր ունենալու հարց է, ինչը, վստահ եմ, որ դեռ կարող ենք ունենալ, եւ այդ հարցին օգտակար միշտ եմ լինելու: Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի»:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է եղել նաեւ Սարգիս Գրիգորյանը, որը երկրորդ հորիզոնականում է: Դերասանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում, պարբերաբար գրառումներ է անում, ընտանեկան լուսանկարներ, տեսանյութեր հրապարակում:





«Ու երբ մի պահ կարեւորը դառնում է անկարեւոր, իսկ ճիշտը՝ սխալ, ապա նրանք են օգնության հասնում՝ վերականգնելով հոգուս ու խղճիս արդար ներդաշնակությունը:
Հ.Գ. Ամեն ինչ հանուն ձեզ ու հանուն ապագայի»,-դուստրերի լուսանկարին կից գրել է Սարգիսը:

Վարկանիշային ցուցակի երրորդ հորիզոնականում է Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհի-հաղորդավարուհին ներկայացել է էլեգանտ կերպարում.«Վերջերս գերադասում եմ պարզ, առանց ավելորդ պաճուճանքների հագուստն ու տեսքը: Տարիք+հոգեվիճակ»,- լուսանկարին կից գրել է նա:




Հրապարակված մեկ այլ լուսանկարում Նազենին Մոսկվայում է.«Մարդ թռչուն լիներ... Ոչ ոքից ոչինչ չսպասեր, ոչինչ չտար: Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին