Դերասան-ամուսիններ Սեյրան Մովսիսյանի եւ Մարինա Մնացականյանի որդին՝ Միկան, արդեն ատամիկներ ունի: Ծնողներն այդ առիթով խնջույք են կազմակերպել ժամանցի վայրերից մեկում՝ օրվա լուսանկարներն ու մանրամասները վստահելով BRAVO.am-ին:
«Միկան առաջին ատամիկը ծակել է հենց 6 ամսականում եւ շատ թեթեւ»,-պատմել է դերասանուհին եւ ավելացրել, որ ատամհատիկի արարողությունը տղային նվիրված առաջին մեծ միջոցառումն է եղել.«Շատ ոգեւորված էինք, ամեն մանրուք հաշվի էինք առել՝ ձեւավորում, սնունդ, թեմա եւ այլն»:
Մարինա Մնացականյանը՝ որդու հետ
Մարինայի խոսքով՝ տղան իրեն շատ լավ է պահել եւ հիանալի օր են անցկացրել. «Այդպիսին են մեր բոլոր առիթները. մեր ընկերների եւ հարազատների հետ տխուր լինել չէինք կարող: Դե, պատկերացրեք, երեխաներին քնացրել եւ «Այլ կերպ» էինք խաղում»:
Մարինա Մնացականյանը՝ որդու հետ
Միկան ատամհատիկի բուն արարողության ժամանակ ընտրել է ֆուտբոլիստի մասնագիտությունը.«2-րդ անգամ էլ վերցրեց «դատավոր» գրությամբ թղթիկը: Ես երազում եմ, որ նա ֆուտբոլիստ դառնա, եւ երբ դա ընտրեց, այնպես գոռացի, որ երեխան լացեց(ծիծաղում է,-հեղ.)»,-պատմել է դերասանուհին:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: