×


Ադամ Բարրոն ջազային նվագակցությամբ Կոմիտաս կկատարի Գյումրիում

Փարիզ մեկնելուց առաջ երաժիշտ Ադամ Բարրոն հայ դասական երաժշտության եւ ջազի միաձուլման երեկոյով հուլիսի 25-ին հանդես կգա Գյումրիում: Բարրոյի առավոտները սկսվում են Փարիզում, բայց մտքում մշտապես Գյումրին է՝ իր մշակույթով, կոլորիտով եւ անցուդարձով:

«Պատերազմը մեր սրտում առաջ ենք սլանում, քանզի ուրիշ տարբերակ չկա: Համերգի նպատակն է շփվել, կարոտս առնել, հանդիպել հանդիսատեսի հետ, լիաթոք երգել նրանց համար մեր գանձ հայրաքաղաք Գյումրիում, որտեղ ծնվել ու մեծացել եմ, տեսել երկրաշարժ... Այս անգամ ուզեցի Կոմիտաս մեկնաբանել ջազային նվագակցությամբ՝ չխախտելով նրա երաժշտական գիծը»,- նշում է Ադամ Բարրոն։


Ներկաները կվայելեն տաղանդավոր երաժիշտներ Նառա Առաքելյանի եւ Երվանդ Մարգարյանի ջազ նվագախմբի կատարումները։ Երեկոյի բասային ու հարվածային հնչյուններն ապահովելու են Սուրեն Զաքարյանը եւ Սաշ Աղամյանը։ Համերգի հյուրն է գյումրեցի տաղանդավոր դուդուկահար Կարո Շաբոյանը։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW