×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հուլիս
ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Վարդան Պետրոսյան ՝ 75 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան ՝ 49 հիշատակում

• Իվետա Մուկուչյան ՝ 45


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հուլիսին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է Վարդան Պետրոսյանը: Դերասան-սցենարիստն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ միացնելու գաղափարի վերաբերյալ՝ կոչ անելով ԿԳՄՍՆ-ին հետ կանգնել այդ որոշումից:

Նա իր ֆեյսբուքյան էջում հայտնել է , որ հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում հանդես կգա «1000 ու մի ելք» ներկայացման բարեգործական շարքով:
Ներկայացումների տոմսերի վաճառքից հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է «Մշակութամետ» նախաձեռնությանը՝ մարզերում բնակվող տաղանդավոր երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու եւ նրանց մշակութային կրթությունն ապահովելու համար:

Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է Նազենի Հովհաննիսյանը: Դերասանուհի-հաղորդավարուհին ինչպես միշտ ակտիվ է սոցիալական ցանցերում: Նա շարունակում է լուսանկարներ հրապարակել եւ դրանք ուղեկցել հետաքրքիր մեկնաբանություններով:

«Իմ սրտի զարկն ես, ախր, առանց քեզ՝ միայն կանգ... անկյանք», «Արեւի հետ համբուրվելու համար օր ու առիթ պետք չի», «Կարեւորը՝ առաջ գնա դեպի նոր՝ զարմանալի արեւածագ ու մայրամուտ»՝ այսպես է մեկնաբանել Նազենին իր ամառային հանգստից հրապարակած լուսանկարները:

Հուլիսին տեղի ունեցած Newmag Summer Fest 2021-ի ընթացքում Նազենի Հովհաննիսյանը եւ այլ հայտնիներ ամենափոքրերի համար հեքիաթներ կարդացին:

Հուլիսի 18-ին դերասանուհու տարեդարձն էր: «39-ում կյանքը նոր է սկսվում...»,-խոստովանել է նա:

Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դեն Բրաունի առաջին մանկական գրքի՝ «Վայրի սիմֆոնիա»-ի շնորհանդեսին եւ համանուն երաժշտական նախագծի պրեմիերային հեքիաթի տեքստը կարդում էր Նազենի Հովհաննիսյանը:

Երրորդ հորիզոնականում Իվետա Մուկուչյանն է: Երգչուհին լողազգեստով լուսանկար էր հրապարակել, որի կից գրել էր.«Այս ամառ ուզում եմ գտնել մեկին, որի հետ կարող եմ լողալ ցանկացած ուղղությամբ»: Կայքերն այն մեկնաբանել են՝ որպես իր երկրորդ կեսին գտնելու ցանկության մասին խոստովանություն:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW