×


Անահիտ Սիմոնյանը որդու հետ հանգիստն անցկացնում է Հունաստանում

Անահիտ Սիմոնյանն այս օրերին ամառային հանգիստն է վայելում Հունաստանում: Երգչուհին այս անգամ ճամփորդում է որդու` Արմանի հետ: Ինստագրամյան իր էջում եւ սթորի բաժնում Անահիտը պարբերաբար լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում հանգստից:

Անահիտ Սիմոնյանը


Սա պարզապես հանգիստ չէ, այլ իմ երազանքը` ճամփորդել Արմանի հետ եւ նրան ցույց տալ աշխարհը: Իմ ծնողները 7 տարեկանից մեզ ցույց են տվել աշխարհը եւ մենք շատ ենք ճամփորդել, ինչի համար ես նրանց շնորհակալ եմ: Ես գիտեմ, որ Արմանի տարիքի երեխաները շատ լավ ամեն ինչ հիշում են եւ սպունգի պես կլանում նոր ինֆորմացիան, որը տալիս են նրանց, ու այդ տպավորությունները դրոշմվում են նրանց ուղեղում ու հիշվում ամբողջ կյանքում»,- նկարներից մեկի տակ գրել է երգչուհին:

Bravo.am
Լուսանկարները՝ Անահիտ Սիմոնյանի ինստագրամյան էջից

Կարդալ ավելին

Quality Sign BW