×


Հայաստանը ներկայացնող Սարո Գեւորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021» մրցույթում

Սոչիում երեկ ավարտվել է «Նոր ալիք 2021» մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Սարո Գեւորգյանը երեք օրվա հիանալի ելույթների արդյունքում դարձավ բացարձակ հաղթող: Սոչի մեկնելուց առաջ երգիչը BRAVO.am-ին պատմել էր, որ իր համար այս մասնակցությունը պատասխանատու է, «Նոր ալիքն» անկանխատեսելի մրցույթ է, ամեն պահի կարող է մի բան փոխվել, բայց ինքը տրամադրված է լավ ելույթի:



Երիտասարդ երգիչը մրցույթի առաջատարն էր առաջին իսկ օրվանից: Մրցույթի մեկնարկային օրը ներկայացրել է Բեյոնսեի «Listen» երգը եւ ժյուրիի բոլոր անդամների կողմից արժանացել տասական միավորի՝ 90 միավորով դառնալով առաջատար:



Երկրորդ օրը կատարել է Արամ MP3-ի «Կուզեսը» եւ 89 միավոր ստացել։ Մրցույթի վերջին՝ երրորդ ու որոշիչ օրը Սարոն ներկայացել է հատուկ իր համար գրված երգով, որը հեղինակել է Դավիթ Բադալյանը(Tokionine):



Սարոն ընդհանուր հավաքել է 267 միավոր, ինչն էլ ապահովել է հաղթանակը: 6 միավորով նրան զիջել է երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան: Երրորդ տեղում Իսպանիան ներկայացնող Խորխե Գոնսալեսն է` 257 միավորով: «Նոր ալիք» երգի մրցույթում Հայաստանը տարբեր տարիներին արժանացել է տարբեր մրցանակների, ամենից շատ՝ ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանքին:

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սարոյի ինստագրամյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին