×


Լուսանկարը՝ Photolure

Մահացել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը

97 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը:

BRAVO.am-ը ցավակցում է անվանի կոմպոզիտորի հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին:

Վլադիլեն Բալյանը սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետեւ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիրիժորական եւ խմբավարային ֆակուլտետներում:

1964-65թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի տնօրենը: 1966թ. ստեղծել է Ալ. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը եւ մինչ 1972թ. եղել է տնօրենը: 1981թ.-ից եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի ղեկավարը:

Ստեղծագործել է տարբեր ժանրերում` սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային: Հեղինակել է բազմաթիվ երգեր, այդ թվում՝ «Սերս գաղտնի թող մնա», «Կուզե՞ս լինիմ», «Տարիներ հետո», «Մայրս փոքրիկ», «Կարոտի պահին», «Սիրո երգ», «Մուսալեռ», «Քեզ հետ, Հայաստան» եւ այլն:

BRAVO.am



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին