×


«Ավագ որդիս մտածում է՝ փոքրիկը մեր տուն հյուր է եկել». Ծնվել է Արմենի եւ Միլենայի երկրորդ երեխան

Միլենա Ոսկանյանը օգոստոսի 27-ին երկրորդ անգամ մայր է դարձել: Պարուհին ամուսնուն՝ երաժիշտ Արմեն Շահվերդյանին, արու զավակ է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 2.9 կգ քաշով եւ 48սմ հասակով: Նրան անվանել են Դենիս:

«Զգացողոթյուններս այնպիսին էին, ինչպիսին առաջին անգամ: Շատ մեծ ուրախությամբ եւ անհամբերությամբ սպասում էինք մեր երկրորդ տղային»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Միլենան:


Նա նշել է, որ ամուսինն իր հետ ծննդատանն է եղել՝ որպես խնամակալ.«Ինձ հետ հավասար պահել է բալիկին եւ օգնել նրա խնամքի հարցում»:


Պարուհին ասում է՝ մեծ տղան՝ Դանիելը, դեռ չի գիտակցում, որ եղբայր է ունեցել. «Մտածում է՝ փոքրիկը մեր տուն հյուր է եկել: Անհամբերությամբ սպասում է, որ արթնանա եւ խաղա իր հետ:)»:

BRAVO.am-ը նորածին Դենիսին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին