×


Բրիթնի Սփիրսի հայրը 2 մլն դոլար է պահանջում նրան իր խնամակալությունից ազատելու համար

Բրիթնի Սփիրսի ու հոր լարված հարաբերությունները նոր փուլ են թեւակոխել: Ջեյմի Սփիրսը հենց այնպես չի պատրաստվում հրաժարվել դստեր խնամակալությունից: Երգչուհու փաստաբան Մեթյու Ռոզենգարտը հայտնել է, որ նա մոտ 2 մլն դոլար է պահանջում՝ իբրեւ թե դատական ծախսերը փակելու համար:

Ավելի վաղ Ջեյմի Սփիրսը պատրաստակամություն էր հայտնել հրաժարվել դստեր խնամակալությունից: Ավագ Սփիրսը նշել էր, որ Բրիթնիի հետ հանրային առճակատման գնալու ցանկություն չունի: Բայց ինչպես հետագայում պարզվեց, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:  

Փաստաբանի վկայությամբ` 1,3 մլն դոլար է պետք, որպեսզի հայրը փակի դատական ծախսերը, 500 հազար վճարի դստեր մենեջերներին եւ սեփական պարտքերը մարի:

Բրիթնի Սփիրսը՝ հայրիկի հետ


«Բրիթնին ծաղրանքների կամ էլ ոտնձգությունների չի ենթարկվելու հոր կողմից: Ջեյմին իրավունք չունի դստերը գերի պահել ու պահանջներ դնել նրա առաջ»,- նշել է Ռոզենգարտը:

Բրիթնիի ու հոր միչեւ դատական գործընթացը ձգձգվում է արդեն տարիներ: Նա փորձում է ազատվել հոր խնամակալությունից, որը սահմանվել է 2008 թվականից, երբ հոգեբուժական կլինիկա է ընկել:

Բրիթնի Սփիրսը


Հիմա Ջեյմի Սփիսրն է տնօրինում Բրիթնիի կյանքի հետ կապված բոլոր կարեւոր հարցերը՝ ֆինանսականից մինչեւ անձնական: Բրիթնին մինչ այդ դատարանում սենսացիոն վկայություն էր տվել ու հայտնել, որ իրեն արգելվում է սեփական գումարներն ունենալ ու ծախսել դրանք: Բացի այդ, պատմել է, որ իր կամքին հակառակ ներարգանդային պարույր են տեղադրել, որպեսզի չկարողանա երեխաներ ունենալ:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ Variety

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW