BRAVO.am-ը պատմել է, որ երեկ Մարի Ավանեսյանը եւ Վահե Բոյախչյանն ամուսնացել են: Առանձնացրել եւ ներկայացնում ենք զույգի հարսանիքի հետաքրքիր դրվագները, լուսանկարներն ու տեսանյութերը:
Պսակադրությունը տեղի է ունեցել Օձունի եկեղեցում, որտեղ էլ հարսանիքի օրը հանդիպել են Մարին եւ սիրելին՝ շրջանցելով հարսի տուն-փեսայի տուն երթուղին:
Լուսանկարը՝ www.instagram.com/amarasvika/ Վահե Բոյախչյանը եւ Մարի Ավանեսյանը
Զույգի հարսանիքը Լոռու մարզում է եղել: Խնջույքը վարել է Նորայր Եղյանը, հայտնի հյուրերի թվում են եղել Սոնա Ռուբենյանը՝ սիրելիի հետ, Հայկոն, Անուշիկ Ալավերդյանը, Սրբուկը, Մանե Գրիգորյանը եւ հայտնի այլ դեմքեր: Նրանցից շատերն իրենց կատարումներով շնորհավորել են նորապսակներին:
Լուսանկարը՝ www.instagram.com/sonarubenyan/ Սոնա Ռուբենյանը՝ նշանածի հետ
Մարին հայրիկի հետ պարել է Սոնա Ռուբենյանի «Մեր տնից՝ նոր տուն» երգի ներքո:
Լուսանկարը՝ www.instagram.com/amarasvika/ Վիկա Մարտիրոսյանը, Մարին եւ Նանուլը
Հարսանեկան ծաղկեփունջը բռնել է երգչուհի Սոնա Ռուբենյանը:
Տարբերվող են եղել նաեւ տարոսիկները. դրանք տնակի տեսքով էին, իսկ վրան գրված է նորաստեղծ ընտանիքի կանոնները:):
Լուսանկարը՝ instagram.com/koloyan/
BRAVO.am


×
29,038





