×


«Հիմա ավելի, քան երբեւէ, պատրաստ եմ». Անելյա Գուբրյան

Անելյա Գուբրյանի երեկվա օրը սկսվել է կեսգիշերային շնորհավորանքով, բարեմաղթանքներով եւ ընտանիքի անդամների անակնկալով: Մոդելը երեկ դարձել է 21 տարեկան:

«Առաջին շնորհավորանքն ու անակնկալ տորթն ընտանիքիս անդամներից եմ ստացել: Ընդհանրապես չեմ սիրում նշել ծննդյանս օրը: Մեծ խնջույքի սիրահար չեմ: Տոնական այդ օրերն անց եմ կացնում ընտանիքիս անդամների ու մտերիմներիս հետ»,-BRAVO.am-ին ասել է հոբելյարն ու հավելել, որ երեկ էլ բացառություն չի եղել:

Օրվա խորհրդի հետ կապված երազանքների ու նպատակների մասին Անելյան չի խոսում: Ասում է՝ թող լինի այնպես, ինչպես լինելու է:

Անելյա Գուբրյանը


Մոդելի հետ խոսել ենք նաեւ նորություններից: Այս շրջանում բավական հագեցած է նրա աշխատանքային առօրյան: Նկարահանվում է նոր նախագծում, որը շուտով եթերում կլինի, դասավանդում է մոդելային դպրոցում եւ պատրաստվում է մասնակցել «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթին:

Անելյա Գուբրյանը


«Հասկացա, որ հիմա ավելի, քան երբեւէ, պատրաստ եմ մասնակցել: Ցանկություն կա Հայաստանը ներկայացնել միջազգային հանրությանը լավագույն կերպով»,-նշել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Անելյա Գուբրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին