Օլյա Հակոբյանի եւ Աբել Աբելյանի կրտսեր որդին՝ Ռոբերտը, դարձել է 7 տարեկան: Տղայի տարեդարձի առթիվ ծնողները հավաքույթ են կազմակերպել մանկական սրճարաններից մեկում՝ լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:
Դերասանուհու խոսքով՝ կեսգիշերին մի քանի անգամ են շնորհավորել տղային՝ տարբեր տորթերով եւ հրավառությամբ.«Էրիկը բարեմաղթանքներ ասաց եղբորը, շնորհավորեցինք: Առավոտյան դպրոցում նշեցինք, իսկ հետո արդեն սրճարանում»:
Օլյան ասել է, որ որդին շատ էր սպասում տարեդարձին, հաշվում էր օրերը.«Իրենից շատ եղբայրն էր սպասում՝ Էրիկը: Շատ ուրախ էր, շատ լավ օր անցկացրեց: Արդեն մեծ է, ուզում է ուրախանալ, այնպես որ, տոնին սպասում ենք բոլորով: Ես եւ Աբելն էլ այնպես ենք կազմակերպում, որ հնարավորինս իրենց սրտով լինի»:
Տարբեր նվերներ են պատրաստել տղայի համար.«Նա ոչինչ չէր խնդրել: Ամենից շատ ուրախացավ՝ տեսնելով խաղալիքները»:
Տորթի մոմերը փչելիս Ռոբերտը երազանք է մտապահել, սակայն ոչ ոքի չի ասել՝ ինչի մասին է երազում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արո Ասատրյանի


×
15,162





