×


Մահացել է դերասանուհի Ժենյա Ավետիսյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: Դերասանուհին 80 տարեկան էր: Ցավալի լուրը հրապարակվել է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջում:

BRAVO.am-ը ցավակցում է սիրված արտիստի ընտանիքին, գործընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:

Ժենյա Ավետիսյանը ծնվել է Երեւանում: Եղել է դերասան Յուրի Ամիրյանի կինը: 1964 թվականից աշխատել է Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում, որոնցից են` Վ. Շեքսպիրի «Օթելլո» (Բիանկա), Գ. Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալյա), «Պեպո» (Էփեմիա) եւ այլն:

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Գիքոր» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) եւ այլն: Մի շարք դերեր է կերտել նաեւ հեռուստաթատրոնում:

BRAVO.am
Կենսագրական տվյալները՝ avproduction.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW