×


«Այս սանրվածքով էի, երբ Նարեկը սիրահարվեց ինձ». Ծովինար Մարտիրոսյան

Ծովինար Մարտիրոսյանը ոճափոխություն է կատարել․ Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին տեւական ժամանակ սեւահեր լինելուց հետո փոխել է վարսերի գույնը՝ դառնալով շիկահեր։

«Երկար ժամանակ է՝ մտածում էի այդ մասին եւ լավ ոճաբան էի փնտրում, որը կկարողանար այնպես իրականացնել փոփոխությունը, որ սթրեսի չենթարկվեմ։ Վարսահարդարս նույնիսկ նախապես չէր ասել, որ կտրելու է մազերս, անակնկալներ չսիրող մարդ եմ, բայց շատ հավանեցի։ Երկար տարիներ մազերիս հետ կապված ռիսկային ոչ մի քայլի չէի դիմում, վախենում էի, որ չեմ ընտելանա, փաստորեն սխալվում էի. առաջին իսկ պահից հավանեցի ու մինչ օրս միայն դրական կարծիքներ եմ լսում»,- պատմել է դերասանուհին։

Ծովինար Մարտիրոսյանը


Նարեկ Հայկազյանին նույնպես դուր է եկել կնոջ նոր ոճը․«Կարճ մազերով մեկ էլ ուսանողական տարիներին եմ եղել։ Այս սանրվածքն ունեի, երբ Նարեկը սիրահարվեց ինձ։ Ասում է՝ կարծես դեժավյու լինի, նույն hին Ծովիկն եմ»,-նշել է դերասանուհին:

Ծովինարը փոփոխել է նաեւ զգեստապահարանը․«Հոգնել էի իմ բոլոր հին զգեստներից, դրանք մի կողմ եմ դրել ու ամբողջովին նոր հագուստներ գնել։ Վերջին իրադարձություններից հետո ոչ մի բանի հավես չունեի, բայց սթափվեցի ու հասկացա, որ ապրել ու առաջ գնալ է պետք։ Աշխատանքի մեջ հասել եմ իմ ուզած կետին, երեխաներս մեծացել են, ու այժմ ինձնով զբաղվելու ժամանակն է»։

Ծովինար Մարտիրոսյանը


Աշխատանքային ակտիվ շրջանում է․«Առաջին թատերաշրջանն է, որ նոր ներկայացումներում ընդգրկված չեմ, ինչի համար շնորհակալ եմ. զբաղվածությունս շատ է, կարողանում եմ մյուս նախագծերին էլ ժամանակ տրամադրել։ Հետաքրքիր նորություններ եմ խոստանում, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել: Շուտով արածս աշխատանքները տեսանելի կլինեն»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Անտոնյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին