×


«Թող բոլորիդ աղոթքները Հայկոյի հետ լինեն». հայտնիների ուղերձը հիվանդանոցից

ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյի երաժիշտ ընկերները հորդորում են կորոնավիրուսի հետեւանքով նրա առողջական խնդիրները չշահարկել համացանցում եւ ապատեղեկատվություն չտարածել:

Կամո Սեյրանյանն այսօր տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որում Սյուզան Մարգարյանի, Ալլա Լեւոնյանի, Արսեն Գրիգորյանի եւ Գագա Ամատունու հետ Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոցի բակում է:

«Սիրելի ընկերներ, մենք հիմա գտնվում ենք հիվանդանոցում, որտեղ մեր ընկեր Հայկոն է պառկած: Այդ ամենը (մահվան լուրը,-խմբ.) չի համապատասխանում իրականությանը. երեկվա համեմատ մի բան էլ դրական փոփոխություն կա»,-ասել է դուդուկահարը:



«Աստված մեր Հայկոյի հետ»,-հավելել է Ալլա Լեւոնյանը՝ խնդրելով «շոու չսարքել»:

«Թող բոլորիդ աղոթքներն իր հետ լինեն, եւ ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է Արսեն Գրիգորյանը:

«Քիչ առաջ բժիշկը զանգահարեց, լուր ստացանք, որ դրական տեղաշարժ կա»,-ասել է Սյուզան Մարգարյանը:

BRAVO.am-ը սիրված երգչին մաղթում է շուտափույթ ապաքինում։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին