×


Լուսանկարը՝ Bentley Mulliner

Bentley Flying Spur Mulliner. բացառիկ չորսդռնանի Grand Tourer-ը Երեւանում է

Bentley Mulliner ատելյեն ներկայացնում է Flying Spur Mulliner մոդելը՝ բացառիկ շքեղ չորսդռնանի Grand Tourer-ը եւ առաջին էլեկտրիֆիկացված Bentley Mulliner ավտոմեքենան։

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Կալիֆոռնիայում կայացած Monterey Car Week փառատոնին ցուցադրված էլեգանտ սեդանը գլխավորում է Flying Spur շարքը՝ համատեղելով ժամանակակից բարձրագույն ձեռագործ վարպետությունը եւ հրապուրիչ շքեղությունը:

Flying Spur-ի ամենաշքեղ մոդելը մշակվել եւ ստեղծվել է Մեծ Բրիտանիայում Bentley Mulliner-ի մասնագետների ձեռագործ աշխատանքով: Նոր Flying Spur Mulliner-ը՝ Bentley-ի մոդելային շարքի առաջատարը, ստեղծվել է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են ավտոմեքենայի նրբաճաշակ տարրերը:


Այդպիսի տարրերի թվում են Mulliner բացառիկ 22-դյույմանոց մոխրագույն ներկված եւ փայլեցված ակերի սկավառակները, որոնց ինքնահավասարվող կենտրոնական էմբլեմաներն ընթացքի ժամանակ պահպանում են ուղղահայաց դիրքը:

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Bentley ապրանքանիշի լեգենդար խորհրդանիշը՝ թեւավոր «B» տառը, էլեկտրական շարժակի միջոցով ստացել է առաջ գնալու եւ ծալվելու, ինչպես նաեւ լուսավորվելու հնարավորություն: Flying Spur Mulliner-ում քրոմապատ են նաեւ վառելիքի բաքի եւ յուղի տարրայի կափարիչները:

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Մեքենայի սրահում ուղեւորներին ողջունում են Mulliner շեմերն ու գորգերը: Բացառիկ ներքին հարդարումը առաջարկվում է Mulliner-ի եռագույն համադրության ութ տարբերակներով: Վարորդի նստատեղի ընտիր ձեւավորումը լրացնում է ձեռագործ նստարանների վրա Mulliner գրվածքը։

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Mulliner Driving Specification օպցիաների հավաքածուն ներառված է Bentley Flying Spur Mulliner ստանդարտ տարբերակում: Նրա առանձնահատկություններն են նստատեղերի վրա Diamond-in-Diamond դարձակալը եւ դռների ներքին վահանակների ծավալային կաշվե հարդարումը: Diamond-in-Diamond-ի յուրաքանչյուր շեղանկյունը բաղկացած է 712 առանձին կութերից, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է դեպի «ադամանդի» կենտրոնը:

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Ժամանակակից վարպետությունն ու շշմեցնող շքեղությունը մարմնավորված են նաեւ կենտրոնական եւ հետեւի բարձակների տեխնոլոգիական ծածկի վրա: Բացի քրոմապատ կլոր դեֆլեկտորներից, սարքավորումների վահանակի վառ տարրերից է Mulliner ցնցող ժամացույցը՝ փայլատ արծաթագույն եզրակով։

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Bentley-ի դասական ոճը արտահայտված է նաեւ լուսադիոդային լուսավորմամբ սարքավորումների վահանակի վրա, որի համար ստեղծվել էր Mulliner նոր բացառիկ գրաֆիկան: Սրահի շքեղ մթնոլորտը լրացնում են Bentley հայտնի պտտվող էկրանը, սպորտային բարձիկներով ոտնակները, երկգույն հարդարմամբ ջեռուցվող եռաճաղ ղեկը եւ համայնապատկերային լյուկով առաստաղը:

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Առջեւի նստատեղերի հետեւի թիկնակի վրա տեղադրված Mulliner բացառիկ էլեկտրական շարժակներով սեղանիկները բացվում են մեկ կոճակի սեղմումով:

Լուսանկարը՝ Bentley Mulliner


Flying Spur Mulliner մոդելի համար առաջարկում են Bentley V8 եւ W12, ինչպես նաեւ նոր V6 Hybrid հիբրիդային շարժիչ: 6,0 լիտրանոց Bentley W12 կրկնակի տուրբոմակափչումով շարժիչի շնորհիվ Flying Spur Mulliner-ը 100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.8 վայրկյանում, իսկ այնուհետեւ հասնում է առավելագույն արագության՝ 333 կմ/ժ: Նոր սերնդի 4.0 լիտրանոց V8 կրկնակի տուրբոմակափչումով շարժիչով 100 կմ/ժ արագությունը ապահովվում է 4.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 318 կմ/ժ: Նոր V6 Hybrid հիբրիդային շարժիչը 100 կմ/ժ արագություն է ապահովում 4.3 վայրկյանում, իսկ ավտոմեքենայի առավելագույն արագությունը կազմում է 285 կմ/ժ:

Բենթլի Մոթորսը լյուքս կարգի ավտոմեքենաների ամենապահանջված բրենդն է աշխարհում: Քրու քաղաքում գտնվող ընկերության գլխամասում են կատարվում բոլոր գործառույթները, այդ թվում դիզայնը, կոնստրուկտորական հետազոտումն ու նախագծումը, տեխնիկական մշակումները, Mulliner-ը եւ ընկերության երեք մոդելային շարքերի արտադրանքը՝ Continental-ը, Flying Spur-ը եւ Bentayga-ն։

Bentley Flying Spur Mulliner-ը կարող եք ձեռք բերել պաշտոնական ներկայացուցիչ Bentley Yerevan-ից, հասցե Ծովակալ Իսակով 32/1, հեռախոսահամար՝ +374 11 555955։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին