Ինգա Արշակյանը վերջին տարիներին ընտանիքի հետ բնակվում է Միացյալ Նահանգներում: Երգչուհին առաջին անգամ երեխաների հետ լուսանկարներ է հրապարակել եւ պատմել նրանց մասին:
«Երկու զավակ ունեմ։ Հրաշքներս են՝ 5 տարեկան Մարիան եւ երեք տարեկան Միքայելը։ Երկուսն էլ շատ երաժշտասեր են, քանի որ դեռեւս լույս աշխարհ չեկած մասնակցել են բոլոր ձայնագրություններին եւ համերգներին։ Դա անշուշտ չէր կարող չանդրադառնալ նրանց երաժշտական լսողության, ճաշակի եւ ունակությունների վրա»,-ասել է նա:
Երգչուհին խոստանում է մոտ ապագայում նոր երգեր ներկայացնել, քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ եւս հանդես կգա.«Ինգա եւ Անուշ նախագիծը կա եւ շարունակական կլինի։ Սակայն բազմիցս նշել ենք, որ երկուսս էլ ունենք մեր հետաքրքրությունները ու մտահղացումները եւ պահը հասունացել է, որ հանդես գանք նաեւ որպես մեներգչուհիներ՝ մեր անհատական նախագծերով: Ցավոք այս երկու տարիները շրջադարձային էին բոլորիս համար եւ ցավոտ, այդ իսկ պատճառով դադարեցրինք որեւէ նորությունների լուսաբանումը կամ ծրագրերի կյանքի կոչելը։ Փորձենք լավատես լինել՝ լույս կբացվի բոլորիս համար»։
Ինգան ասել է, որ այս ընթացքում ամբողջովին նվիրվել էր ընտանիքին. «Փոքրիկներիս էի մեծացնում։ Կարծում եմ՝ նրանք իմ լավագույն ստեղծագործությունն են։ Այդ ընթացքում միտք ծագեց մանկական նախագիծ ստեղծել՝ «ՀայՆոթս» անունով։ 21-րդ դարում երեխաների մեծամասնությունը չի պատկերացնում իրենց ազատ ժամանակը առանց պլանշետների եւ իմ մեջ միտք հղացավ տեղափոխել նրանց էկրանի հակառակ կողմը եւ մասնակից դարձնել երաժշտական հեքիաթի ստեղծմանը»։
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: