Օգոստոսի 18-ին Միացյալ Նահանգներում ծնվեց դերասան-ամուսիններ Աշոտ Տեր- Մաթեւոսյանի եւ Սոֆյա Պողոսյանի որդին` Միքայելը: Նորաթուխ մայրիկը նորածին որդու հետ շաբաթներ անց վերադարձավ Հայաստան: Մայրանալուց հետո Սոֆյան գերադասում է շատ չխոսել նոր կարգավիճակի մասին, բայց BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ինչպես բոլոր մայրերի, այնպես էլ իր դեպքում ամեն ինչ փոխվել է երեխայի ծնվելուց հետո: Ուշադրությունն ու ժամանակի հիմնական մասը փոքրիկին են տրամադրում:
«Սիրո թեւեր»-ի ավարտից հետո դերասանուհու վերադարձը հեռուստաէկրաններ կլինի «Բռնիր ձեռքս» նոր սերիալում, որը եթերում կլինի մոտ մեկ ամսից:
«Մարմնավորում եմ Շաքեին: Սերիալի գլխավոր հերոսուհին չէ: Քանի որ հիմա այլ կարգավիճակում եմ, մի փոքր դժվար կլիներ ժամանակի առումով գլխավոր դերում հանդես գալ: Բացի դրանից, այս շրջանում էլ նման ցանկություն չունեմ: Փակագծեր շատ չեմ կարող բացել, կհավելեմ միայն, որ մինչ այս նման կերպարում հեռուստադիտողն ինձ չի տեսել: Տատիկների օգնությամբ կկարողանամ համատեղել նկարահանումներն ու փոքրիկիս խնամքը»,- ասել է Սոֆյան եւ հավելել, որ սերիալի նկարահանումներն արդեն սկսվել են, իսկ ավելի ուշ կնկարվեն իր մասնակցությամբ տեսարանները:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Սոֆյա Պողոսյանի արխիվից


×
5,449





