Քիմ Քարդաշյանը հանգստյան օրերին հանդես է եկել որպես հաղորդավարուհի՝ NBC ալիքով վարելով Saturday Night Live հաղորդումը: Շոուի ընթացքում իր մենախոսության ժամանակ նա շատ է կատակել իր ու ընտանիքի մասին, անդրադարձել ամուսնալուծությանը:
«Ես ամուսնացել եմ աշխարհի լավագույն ռեփերի հետ: Նա նաեւ ամենահարուստ սեւամորթ տղամարդն է ԱՄՆ-ում, որն ինձ 4 հրաշալի երեխաներ է նվիրել: Այսպիսով, երբ ես բաժանվեցի նրանից, իմացեք՝ պատճառը մեկն է՝ նրա անձը»,- ասել է Քիմը:
Ու ինչպես Քարդաշյանն է նախկին ամուսնուն միշտ աջակցում ու ներկա լինում նրա կյանքի կարեւոր իրադարձություններին, նույն կերպ էլ Ուեսթն է վարվել: Նա շոուի նախօրեին ժամանել է Նյու Յորք. զույգին միասին են տեսել հյուրանոցից դուրս գալիս ու փաստում են, որ նրանք միմյանցից աչք չեն կտրել:
Ընտանիքի մասին խոսելիս Քարդաշյանն անդրադարձել է քույրերի պլաստիկ վիրահատություններին.«Այստեղ եմ՝ ցույց տալու համար, որ ավելին եմ, քան պարզապես սիրունիկ դեմքը, լավ մազերը, հիանալի դիմահարդարումն, արտակարգ կուրծքը եւ կատարյալ հետույքը: Իրականում ես ավելի լավն եմ, քան այն լուսանկարը, որ որպես օրինակ քույրերս ցույց են տալիս պլաստիկ վիրաբույժներին»:
Ապա նա հիշել է սկանդալային այն տեսանյութը նրա նախկին ընկերոջ՝ Ռայ Ջեմի հետ, որը հայտնվել է համացանցում:
«Ես միայն մեկ ֆիլմ եմ ունեցել եւ ոչ մեկն ինձ չի ասել, որ պրեմիերա է լինելու: Երեւի մայրիկիս գլխից թռել էր»,- շարունակել է անդադար հումորներ անել Քարդաշյանը:
Քիմը տեղեկացրել է նաեւ, որ պատրաստվում է մասնակցել նախագահական մրցավազքին, հետո ավելացրել, որ ընդամենը կատակում է:
«Չեմ կարող նման բան անել. մեր ընտանիքում չի կարող 3 անհաջողակ քաղաքական գործիչ լինել»,- ասել է նա՝ ակնարկելով Ուեսթին եւ Քեյթլին Ջեններին:
Քիմը չի մոռացել նաեւ իր ավագ քույր Քորթնիին ու կատակել է նրա ու Blink-182 խմբի թմբկահար Թրեւիս Բարկերի կրքոտ սիրավեպի մասին: Ահա թե ինչպես է նա նմանակում քրոջը:
Հաղորդման ընթացքում Քարդաշյանը մի քանի անգամ զգեստափոխվել է՝ ներկայանալով Balenciaga-ի վարդագույն եւ այլ զգեստներով:
Քարդաշյանի համար երեկոյան հաղորդում վարելը շատ հուզիչ ու մեծ իրադարձություն է եղել: Նա պատրաստվել է օրեր շարունակ, իսկ խորհուրդներով օգնել է նախկին ամուսինը:
Սոցցանցերում ամենից շատ քննարկվել է Քարդաշյանի ու Փիթ Դեւիդսոնի համբույրը, որոնք մարմնավորել են Ժասմինին ու Ալադինին:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: