×


«Սիրում եմ սիրել եւ սպասում եմ լավագույնին»․ Ալիս Մելիքսեթյան

Ալիս Մելիքսեթյանը նախորդ մեկուկես տարվա ընթացքում Առաջին ալիքի լուրերի երեկոյան թողարկումից հետո հեռուստադիտողներին ներկայացնում էր եղանակի տեսությունը։ Նոր եթերաշրջանում նրան փոխարինում է Գագիկ Սուրենյանը։ BRAVO.am-ին դերասանուհին ասել է, որ այսքանով համագործակցությունն Առաջին ալիքի հետ չի ավարտվում. շուտով նոր նախագծում է հանդես գալու։

«Ինձ ավելի շոյված եմ զգում. ոլորտում երկրի միակ մասնագետն է ինձ փոխարինում։  Շարունակում եմ ներկայացնել եղանակի տեսությունը Հանրայինի նորաբաց լրատվական ալիքում: Առաջիկայում այլ նախագծեր էլ ունենք, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել»,-ասել է նա։

Ալիս Մելիքսեթյանը


Սերիալներում չնկարահանվելու որոշում է կայացրել.«Արդեն երկու տարի է, ինչ հրաժարվել եմ։ Հոգնել եմ այդ աշխատանքից։ Ինքս բազմաշերտ մարդ եմ, չէի կարողանում անընդմեջ նույնատիպ կերպարներով հանդես գալ։ Դերասանի աշխատանքն իմ առաջին ու ամենասիրելի մասնագիտությունն է, ինչից չեմ հրաժարվում։ Դրամատիկական թատրոնում շուտով պրեմիերա կունենանք։ Արմեն Խանդիկյանից դրամատիկ լուրջ դերի առաջարկ ունեմ, բավական խիզախ ու համարձակ կնոջ պետք է մարմնավորեմ։ Շատ բազմաշերտ, յուրօրինակ կերպար է։ Վստահ եմ՝ հանդիսատեսին դուր է գալու»,- նշել է դերասանուհին։

Ալիս Մելիքսեթյանը


Խոսելով անձնական կյանքից՝ Ալիսն ասել է.«Այն, ինչպես միշտ, շատ հետաքրքիր փուլում է։ Աստված դեռ շարունակում է ինձ թողնել ընտրություն կատարողի կարգավիճակում, իսկ ես սիրում եմ սիրել եւ սպասում եմ իմ լավագույնին»,-եզրափակել է նա։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/  
Լուսանկարները տրամադրել է Ալիս Մելիքսեթյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին