×


«Հաղթահարել ենք դժվար փուլը». Սիլվա Հակոբյանի ընտանիքը դուրս է եկել մեկուսացումից

«Երբ 14 օր մեկուսացած լինելուց հետո վերջապես դրսում ես»՝ Սիլվա Հակոբյանի այս տողերը անհանգստացրել են հետեւորդներին, որոնց նամակներին երգչուհին պատասխանել է տեսաուղերձի միջոցով:

«Ոչ միայն ես, այլ նաեւ ընտանիքիս անդամները վարակվել էին քովիդով: Փառք Աստծո, վատթարագույնն արդեն անցյալում է: Մենք կարողացանք հաղթահարել այս դժվարին փուլը: Դեռ շարունակում ենք բուժումը, բայց արդեն վարակակիր չենք համարվում»,- ինստագրամյան «սթորի» բաժնում նշել է նա:

Սիլվա Հակոբյանը՝ ամուսնու եւ դստեր հետ


Երգչուհին նաեւ կոչ է արել հետեւել հակահամաճարակային կանոններին եւ զգույշ լինել.«Շատ շնորհակալ եմ բոլորին՝ հետաքրքրվելու եւ անհանգստանալու համար: Ես ձեզ շատ սիրում եմ»:                

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW