×


Ջոլիի նոր ֆոտոշարքը, առաջին անգամ զգեստ հագած դուստրը եւ Փիթի հետ դատական գործերը

Շուտով կինովարձույթներում է հայտնվելու «Հավերժները» ֆիլմը, եւ Անջելինա Ջոլին իր նորամուտն է նշելու Մարվելի կինոաշխարհում: 46-ամյա դերասանուհու երկրպագուներն անհամբերությամբ են սպասում տեսնելու նրան բոլորովին նոր կերպարում: Ֆիլմում Ջոլին շիկահեր Թենայի կերպարն է մարմնավորում: Նրա խաղընկերներն են Ռիչարդ Մեդդենը, Քիթ Հարինգթոնը, Դոնա Լին, Սալմա Հայեկը, Ջեմմա Չանն ու Լորեն Ռիդլոֆը: Նախօրեին ֆիլմի պրեմիերան էր Լոս Անջելեսում, որին Ջոլին ներկայացել է երեխաների հետ:





Նա միանշանակ երեկոյի գլխավոր դեմքն է եղել Balmain-ի գարնանային նոր հավաքածուից նուրբ զգեստով, որը բավական լայն է ու քողարկում է մարմինը, փոխարենն ընդգծված է կուրծքը, իսկ դեմքին Ջոլին յուրահատուկ զարդ է կրել:

Անջելինա Ջոլին՝ երեխաների հետ


Անջելինայի եւ Բրեդի դուստրերից Զահարան արծաթագույն զգեստով է եղել, իսկ Վիվյենը նախընտրել է սպիտակ երանգներով հագուստ: Ներկա է եղել նաեւ Շայլոն, որն ավելի վաղ ցանկություն էր հայտնել փոխել սեռը, եւ առաջին անգամ է հանրության առաջ հայտնվել կանացի զգեստով: Որդիներն էլ կոստյումներով են եղել:

Անջելինա Ջոլին` երեխաների հետ


Նախօրեին Ջոլին հայտնվել է Elle ամսագրի շապիկին, որը նվիրված է Հոլիվուդում գործող կանանց: Ամսագրի համար արված ֆոտոշարքը գեղեցիկ է ստացվել:

Անջելինա Ջոլին՝ Elle ամսագրի ֆոտոշարքում


Ջոլին ու Փիթը, ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, կատաղի պայքարի մեջ են երեխաների խնամակալությունը ստանալու համար: Նրանք դատական գործընթացների մեջ են 2016 թվականից: Վերջերս դատարանը կրկնակի խնամակալության թույլտվություն է տվել, սակայն Ջոլին չի համաձայնել որոշման հետ ու այն բողոքարկել է: Դրանից հետո նա հայտարարությամբ է հանդես եկել ու ակնարկել տնային բռնության մասին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ People, Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW