Շանթի երաժշտական նախագծերից հայտնի Լենա Ղազարյանն ամիսներ առաջ խոստովանեց, որ սիրտը զբաղված է, օրերս էլ՝ իր տարեդարձի նախօրեին, ամուսնության առաջարկ է ստացել:
«Մեկ շաբաթ առաջ գիտեի, որ հոկտեմբերի 16-ին հրավիրված ենք մեր ընկերներից մեկի տարեդարձին: Պատրաստվել էի միջոցառմանը, բայց մինչ այնտեղ հասնելը գնացինք Նշանի տուն: Տան բակում հավաքվել էին մեր ընկերները, մտերիմները: Երբ մտանք ներս, շոկ ապրեցի: Ինձ թվաց, թե տարեդարձս ենք մեկ օր շուտ նշելու: Երբ տեսա մատանու տուփը, սկսեցի դողալ: Առաջարկություն անելու պահին Նշանն անընդհատ հանգստացնում էր ինձ, ասում, որ չդողամ, բայց ես կորցրել էի ինձ, արցունքներս էին անգամ քարացել: Հեքիաթային էր ամեն ինչ, աննկարագրելի սիրուն: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր աղջիկ զգա այդ ամենը, իր կյանքում նման օր ապրի»,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին եւ հավելել, որ այդ ամենն իսկապես անակնկալ էր:
Զույգը նախապես որոշել էր, որ Լենայի 25-ամյակը Լաս Վեգասում պետք է նշեն, եւ հոբելյարի մտքով չէր անցնում, որ նախորդ օրը նման բան կարող էր լինել: Երգչուհին
շնորհակալ է սիրելիին, որ կա ու իր ամեն օրը տոն է դարձնում:
Լենան դեռ ամիսներ առաջ նոր երգ էր պատրաստել եւ այսօր այն նվիրել է ապագա ամուսնուն: Իսկ թե երբ են պատրաստվում հարսանեկան արարողություն կազմակերպել, երգչուհին նախընտրում է դեռեւս չբարձրաձայնել:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լենա Ղազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: