×


«Օջախի երգը» սերիալի վերջին նկարահանումներն ու որոշված ավարտը

«Օջախի երգը» հեռուստասերիալի վերջին սերիաները եթերում կլինեն նոյեմբերի վերջին: Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը խոսել է ավարտի մասին, լուսանկարներ տրամադրել վերջին նկարահանումներից եւ նշել, որ ավարտից կարճ ժամանակ անց նոր նախագիծ կներկայացնեն:

«Նախագծի սկզբում ասել էի, որ 132 սերիա կլինի, ավարտում ենք 133-ով: Շնորհակալ եմ մեր հավատարիմ հեռուստադիտողներին, որ նայեցին, ապրեցին մեր հերոսների կյանքով: Հետաքրքիր վերջաբան ենք մտածել, կարծում եմ՝ կհավանեն»,-նշել է Ելենան:


Ավանդույթի համաձայն՝ նկարահանող անձնակազմը դերասանների հետ վերջին նկարահանման օրն այցելել է Եռաբլուր՝ խոնարհվելու իրենց ընկերների եւ եղբայրների շիրիմներին:


«Բոլոր նախագծերն առանձնանում են իրարից, այս մեկն էլ առանձնացավ նրանով, որ ծանոթացա նոր դերասանների հետ: Կարող եմ ասել, այս անգամ մեծատառով մարդիկ ավելի շատ էին»,- ասել է պրոդյուսերը:


Հետպատերազմական եւ համավարակով պայմանավորված բարդությունների մասին չի ցանկացել խոսել, միայն նշել է.«Այդ ամենը ոչ միայն մեր աշխատանքն է բարդացրել, այլ գրեթե բոլոր ոլորտների: Որքան էլ բարդ է եղել, մենք կարողացել ենք կազմակերպել մեր աշխատանքը եւ էկրաններին ենք եղել: Ամեն ինչ արել ենք սիրով եւ մեծ ջանասիրությամբ, իսկ արդյունքները տեսնելիս բարդությունը մոռանում ենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW