×


«Երազում եմ յոթ որդի ունենալ»․ DJ Smoke-ը՝ ընտանիքի, նոր ֆոտոշարքի եւ ԱՄՆ այցի մասին

Արմեն Ալքամյանն ու Գայանե Հովհաննիսյանն ընտանեկան նոր ֆոտոշարք ունեն։ Այս օրերին Գլենդելում գտնվող  DJ Smoke-ը լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին, պատմել երազանքի, ճամփորդության նպատակի մասին, եւ ոչ միայն:

«Լուսանկարիչների համար երեխաների հետ աշխատելը մի փոքր բարդ է, բայց մեզ հաջողվեց ոչ շատ երկար ժամանակում սիրուն կադրեր ստանալ։ Երեխաներս տեսախցիկին սովոր են, փոքր-ինչ կաշկանդված էին, բայց հաճելի մթնոլորտում աշխատեցինք»,-նշել է նա:

Արմեն Ալքամյանը եւ Գայանե Հովհաննիսյաը


Ընտանեկան լուսանկարների սիրահար են․«Ես տղամարդկանց այն տեսակին եմ պատկանում, որ ինչ վերաբերում է իմ ընտանիքին ու տղաներիս, միշտ պատրաստ եմ. երբեք չեմ հրաժարվում նրանց համար մի բան անել, նույնիսկ՝ լուսանկարվել:): Միակ դժվարությունը ժամանակի մեջ տեղավորվելն է. նախնական օր էինք գրանցել, որը փոխվեց, բայց ի վերջո հարմարացրինք։ Տոնական բարձր տրամադրությամբ գնացինք մեր ֆոտոշարքն իրականացնելու»,-պատմել է դիջեյը:


Երազում է յոթ որդի ունենալ․«Երեխաներն Աստծո պարգեւ են, երբեք չեմ մոռանում, որ կան միլիոնավոր ընտանիքներ, որ տարիներով պայքարում են ծնող դառնալու համար։ Երազում եմ յոթ տղա ունենալու մասին: Այնպես չէ, որ հաջորդ երեխաս աղջիկ լինի, կտխրեմ կամ կսրտնեղեմ, բայց մտքովս անցնում է, որ իմոնք տղաներ են լինելու։ Ազգիս յոթ զինվոր, յոթ գիտնական, յոթ արվեստագետ եւ երաժիշտ եմ պարգեւելու, առաջ Աստված»։

Արմեն Ալքամյանը՝ երեխաների հետ


ԱՄՆ հանգստի նպատակով է մեկնել․«Ցավոք, մենակ եմ այստեղ: Շատ կցանկանայի ընտանիքս էլ ինձ հետ լիներ, միասին շրջեինք ու նոր վայրեր բացահայտեինք։ Շատ լավ վայրերում եմ եղել ու մեր երկրի հետ նմանություն եմ գտել։ Դեռ երբեք չեմ մտածել ընտանիքիս հետ այստեղ տեղափոխվելու մասին։ Ինչպես կդասավորվի հետագան՝ ժամանակը ցույց կտա»։

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արթուր Լյումենի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW