×


Հայլի Բիբերը՝ Բրիթնի Սփիրս, Քենդալ Ջենները՝ հարսնացուի դիակ. հայտնիների հելոուինյան կերպարները

Շաբաթ երեկոյան Հոլիվուդը վերածվել էր յուրահատուկ կինոհրապարակի, որտեղ բոլորը կերպարանափոխվել էին ու այս անգամ իրենց դերերն էին խաղում Հելոուինի առիթով: Այս տոնին հատկապես ԱՄՆ-ում շատ մանրակրկիտ են պատրաստվում ու մեծ կարեւորություն տալիս իրենց հանդերձանքին:

Հայլի Բիբերն, օրինակ, հատուկ լուսանկարահանում է կազմակերպել ու այդ առիթով 4 անգամ զգեստափոխվել: Բոլոր կերպարներն էլ նա նվիրել է Բրիթնի Սփիրսին:  

«Առաջին համերգը, որին եղել եմ, Բրիթնիին էր»,- Ինստագրամում գրել է նա:


Իսկ նրա ընկերուհի Քենդալ Ջեններն ընտրել է «Մարսը գրոհում է» եւ «Հարսնացուի դիակը» ֆիլմերի հերոսուհիների կերպարները:

View this post on Instagram

A post shared by Kendall (@kendalljenner)



Քարդաշյան-Ջեններ ընտանիքը միշտ էլ տոնն առանձնահատուկ է նշում, այս տարի «սարսափելի երեկոյի» կազմակերպչական հարցերով զբաղվել է վերջերս նշանված Քորթնին:


Քարդաշյանների մայրը՝ Քրիս Ջենները, Էլեն Դեջեներեսի շոուին է ներկայացել Քրուելայի կերպարով:


Ընտանեկան միջավայրում են տոնը նշել նաեւ երգիչ Ջոն Լեջենդն ու Քրիսի Թեյգենը: Նրանք երեխաների հետ վերածվել են հայտնի «Ադամսների ընտանիքը» ֆիլմի հերոսներին, զգեստավորվել է նաեւ մոդելի մայրը:

View this post on Instagram

A post shared by John Legend (@johnlegend)


Ադամսների ընտանիքի պես են հագնվել նաեւ իտալացի բլոգեր Կյարա Ֆերանին, ամուսինը՝ երգիչ Ֆեդեզը, եւ նրանց երեխաները:


Եթե մինչեւ վերջին րոպեն չեք հասցրել Հելոուինին պատրաստվել, կարող եք վարպետության դաս վերցնել Իրինա Շեյքից: Նա տոնը նշել է Լոնդոնում: Ընկերներից մեկն օգնել է ընդամենը կարմիր շրթներկը տարածել դեմքին, իսկ զգեստը չափազանց անկեղծ է եղել:


Երգչուհի Լիզոն Փոքրիկ Յոդայի կերպարով է եղել, Լեբրոն Ջեյմսը՝ Ֆրեդի Կրյուգերի, Օրլանդո Բլումն ու Քեթի Փերին բժշկական թեմա են ընտրել: Ներկայացնում ենք հայտնիների ամենատարբերվող կերպարները:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW