×


«Իմ վաղեմի երազանքն եմ իրականացրել»․ Լիդուշիկ

«Մայրիկ»՝ այսպես է կոչվում Լիդուշիկի նոր երգը, որի մասին երգչուհին զրուցել է BRAVO.am-ի հետ՝ տրամադրելով լուսանկարներ տեսահոլովակի նկարահանումներից:

Երգի գաղափարը գեղասահքի Հայաստանի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանինն է եւ նվիրված է նրա մայրիկի՝ Արմինեի հիշատակին.«Մեր ընտանիքների մտերմությունը 35 տարվա պատմություն ունի։ Նրա առաջարկով էլ ստեղծվեց այս գեղեցիկ ստեղծագործությունը, որը ես մեծ սիրով կատարեցի։ Խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, երաժշտության հեղինակն էդգար Ալեքսանյանն է։ Հերթական երգ չէ, այլ իրական եւ շատ հուզիչ պատմություն»,-ասել է Լիդուշիկը։

Լիդուշիկը


Սլավիկ Հայրապետյանը նաեւ հոլովակի հերոսն է.«Նկարահանումները թեթեւ, սահուն եւ առանց դժվարությունների անցան: Նախկինում էլ միասին աշխատելու փորձ ունեցել ենք։ Տեսահոլովակը նկարահանել են Դավիթ Ավետիսյանն ու Էդգար Ալեքսանյանը»,-պատմել է երգչուհին։

Շուտով նաեւ նոր զուգերգ կներկայացնի.«Ավո Ադամյանի հետ եմ համագործակցել: Հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ դեռ չկան, բայց այս շրջանում իմ վաղեմի երազանքն եմ իրականացրել. առաջիկայում կսկսի գործել իմ երգի ստուդիան»,-եզրափակել է Լիդուշիկը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Լիդուշիկը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին