×


Լուսանկարը՝ Հակոբ Քալաշյանի

Դերասան Վահան Թովմասյանի հարսանիքը՝ Ռաֆայել Երանոսյանի քավորությամբ

Հումորիստ, պրոդյուսեր Վաչե Թովմասյանն իր ինստագրամյան էջում կիսվել է եղբոր՝ դերասան Վահան Թովմասյանի ամուսնության լուրով:

«Աստված օրհնի ձեր թագն ու պսակը»,- նորապսակ զույգի նկարին կից գրել է Վաչեն, որն այժմ բնակվում է Լոս Անջելեսում եւ չի կարողացել ներկա լինել հարսանիքին:

Նա նաեւ նշել է, որ եղբայրն իր «միակն է, հարազատը, հերոսը, պաշտպանը, վահանը, սիրտը, կյանքն ու ընկերը»:


Վահանի եւ ընտրյալի՝ Ջուլիետտայի ամուսնության քավորն է դարձել դերասան Ռաֆայել Երանոսյանը, որի տեղը նորապսակների սեղանի շուրջ զբաղեցրել է նրա թղթե մանեկենը, մինչ Ռաֆայելը կվերադառնար ներկայացումից:

Հարսանեկան արարողությանը մասնակցող հայտնիներից շատերն ինստագրամյան սթորիներում կիսվել են շնորհավորանքներով, մաղթանքներով, ինչպես նաեւ՝ միջոցառման հիշարժան դրվագներով:

BRAVO.am-ը միանում է շնորհավորանքներին եւ զույգին մաղթում երջանկություն:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW