Փերիս Հիլթոնի՝ օրեր առաջ տեղի ունեցած հարսանիքի քննարկումները շարունակվում են եւ դրանցում շոշափվում է նաեւ նրա ընկերուհու՝ Քիմ Քարդաշյանի անունը: Մի շարք օգտատերեր չեն հավանել Քիմի զգեստն ու նշում են, որ հարսանեկան արարողության համար այն չափազանց խիստ բացվածքներ ունի, ոմանք էլ քննադատել են նրա արտահայտիչ դիմահարդարումը:
«Քիմը նման չէ հարսի ընկերուհու: Նա չափից շատ է տարված իրենով: Ցանկանում է ցույց տալ իրեն ու առաջատար լինել»,- բողոքել են նրանք:
View this post on Instagram
Իրականում Քարդաշյանն աչքի ընկնող հյուր է, որտեղ էլ հայտնվի, անգամ ուրիշների հարսանիքին, շատ արագ գլխավոր գործող անձն է դառնում՝ իր վրա սեւեռելով բոլորի ուշադրությունը: Եվ զարմանալի չէ, որ Հիլթոնի հարսանիքից հետո էլ հայուհու մասին այդքան շատ են գրում:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը


×
5,570





