×


Քարդաշյանի նոր սիրելիի նախկին ընկերուհիներն ու կարճ սիրավեպերը

Քիմ Քարդաշյանը եւ Փիթ Դեւիդսոնն էլ չեն թաքցնում իրենց ռոմանտիկ հարաբերությունները: Մինչ նրանք փորձում են միմյանց ավելի լավ ճանաչել, ներկայացնենք Հոլիվուդում սրտակեր համարվող Դեւիդսոնի կյանքի պատմությունը, սիրային արկածներն ու բազմաթիվ ընկերուհիներին:

Հոր մահը

28-ամյա Փիթեր Մայքլ Դեւիդսոնը կատակերգու է, հանդես է գալիս սթենդ ափ ժանրում: Նրա հայրը հրշեջ է եղել եւ մահացել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ողբերգության ժամանակ: Փիթն այդ ժամանակ 8 տարեկան էր: Հոր մահը շատ է ազդել նրա հոգեկան աշխարհի վրա. հաճախ է նյարդային ցնցումներ ունեցել:


Կարիերան սկսել է 16 տարեկանում՝ հանդես գալով Նյու Յորքի ակումբներում, ապա ելույթ է ունեցել MTV-ի ռեալիթի շոուների ժամանակ: Իսկ երբ հեղինակությունը մեծացել է, սեփական սթենդ ափով է հանդես եկել Comedy Central-ով: Նրա կարիերայի գլխավոր ձեռքբերումը եղել է Saturday Night Live-ում հայտնվելը. նախագծի ամենաերիտասարդ մասնակիցն է դարձել, երբ ընդամենը 20 տարեկան էր:

Դեւիդսոնն ընդգրկվել է Forbes ամսագրի «Հոլիվուդ եւ զվարճանք անվանակարգի» «30 մինչեւ 30» հայտնիների ցուցակում:


Կարլի Ակվիլինո

Անդրադառնանք Դեւիդսոնի սիրավեպերին: 2015-ին նա հանդիպել է Կարլի Ակվիլինոյի հետ, որը կատակերգու դերասանուհի է: Թեեւ ընդամենը մի քանի ամիս են հանդիպել, սակայն աղջկա համար բաժանումը ցավոտ է եղել:  


Քազի Դեւիդ

Դեւիդսոնի ամենաերկար հարաբերությունները եղել են կատակերգու Լարի Դեւիդի դստեր՝ Քազիի հետ: Նրանք սկսել են հանդիպել 2016-ին ու բաժանվել 2 տարի անց: «Այո, մենք էլ միասին չենք: Նա շատ տաղանդավոր է, կարծում եմ՝ նրա կյանքում ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Դեւիդսոնը:

Քազին բաժանման մասին ավելի ուշ է խոսել. 2020-ին նա հրապարակել է «Այդ մասին ոչ ոք չի խնդրել» էսսեների հավաքածու, որում էլ պատմել է, թե երկուսն էլ որքան ծանր են տարել բաժանումը:


Արիանա Գրանդե

Այս սիրավեպը բոլորին շոկի է ենթարկել, քանի որ հանրությունն այդ մասին իմացել է Փիթի եւ Քազիի բաժանվելու լուրը լսելուց ընդամենը 1 օր անց: Սիրահարները միանգամից հայտարարել են իրենց նշանադրության մասին: Գրանդեն Փիթի մասին երգեր էր գրում, կարմիր գորգերին գրկախառնվում: Ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ. նրանք սկսեցին հանդիպել 2018-ի մայիսին ու բաժանվեցին հոկտեմբերին: Այդ ընթացքում անգամ հասցրին համատեղ դաջվածք անել, որը հետագայում երգչուհին քողարկել է մեկ ուրիշով:

Լրատվամիջոցները գրում են, որ Դեւիդսոնն անհարիր պահվածք է դրսեւորել՝ շոուներից մեկի ժամանակ կատակներ անելով Գրանդեի հասցեին, որոնց երգչուհին որեւէ կերպ չի արձագանքել:


Քեյթ Բեքինսեյլ

Նրանց միասին սիրախաղ անելիս նկատել են 2019-ի «Ոսկե գլոբուս»-ից հետո: Հարաբերությունները հաստատվել են «Նյու Յորք Ռեյնջերս» հոկեյի ակումբի հանդիպման ժամանակ: Նրանք այդ խաղից հազիվ թե որեւէ բան են հիշում, քանի որ ամբողջ ընթացքում համբուրվելիս են եղել: Չնայած 20 տարվա տարիքային տարբերությանը՝ միասին լավ ժամանակ են անցկացրել, բայց մի քանի ամիս անց բաժանվել են:


Մարգարեթ Քուելլի

Մարգարեթն ու Փիթը սկսել են հանդիպել 2019-ի օգոստոսին. նրանց միասին են նկատել Վենետիկում զբոսնելիս: Դերասանուհու «Ջին Սիբերգի վտանգավոր դերը» ֆիլմը ներկայացված էր Վենետիկի կինոփառատոնում: Բաժանվել են հոկտեմբերին: Մարգարեթի մայրը՝ դերասանուհի Էնդի Մաքդաուելը, պատմել է, որ նրանք լավ հարաբերություններ են ունեցել:


Կայա Գերբեր

2019-ի հոկտեմբերին Դեւիդսոնի սիրտն արդեն գրավել էր սուպերմոդել Կայա Գերբերը. միասին Մայամիում հանգստանալու էին մեկնել: Գերբերը միակն է, որ տարիքով ավելի փոքր էր Դեւիդսոնից: Մոդելի ծնողներն այնքան էլ կողմ չեն եղել այս սիրավեպին ու հույս են ունեցել, որ այն շուտ կավարտվի: Այդպես էլ եղել է. 2020-ի հունվարին նրանք էլ միասին չէին: Այդ ժամանակ Դեւիդոսնը մտահոգված էր իր առողջությամբ ու բուժվում էր վերականգնողական կենտրոնում:


Ֆիբի Դայնեւոր

Դեւիդսոնի վերջին ընկերուհիների թվում է Դայնեւորը: Նրանց սիրավեպի մասին լուրերը հայտնվել են այս տարվա մարտին. դերասանը Նյու Յորքից մեկնել էր Մեծ Բրիտանիա, որպեսզի միասին ժամանակ անցկացնեն: Օգոստոսին արդեն միասին չէին:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին