×


«Ութոտնուկն իսկական էր». Եվա Բաղդասարյանի համարձակ նոր ֆոտոշարքը

«Ամեն ինչ չափի մեջ է, գեղեցիկ եւ առանց ավելորդությունների»` այսպես է բնորոշում իր նոր լուսանկարները դերասանուհի Եվա Բաղդասարյանը: Նա պատմել է, որ նման համարձակ ֆոտոշարքի առաջարկը ստացել է Prime Photo Lab-ից եւ սիրով համաձայնել է:

«Այնպիսի թեմա էին մտածել ինձ համար, որը դեռ ոչ ոքի մտքով չէր անցել: Ստացանք այն, ինչ պատկերացնում էինք: Ութոտնուկն իսկական էր: Առհասարակ, կակղամորթներից չեմ զզվում, պարզապես հոտն էր տհաճ: Ամեն դեպքում ծովային կենդանի է»,- նշել է Եվան եւ հավելել, որ պատրաստ է ֆոտոշարքի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներին:

Եվա Բաղդասարյանը


Նա նշել է, որ մոդել-դերասանուհի է, հետեւաբար, նորմալ է, որ նկարահանվում է ինքնատիպ ֆոտոշարքերում:

«Տեսնում ենք՝ ինչպես են աշխատում համաշխարհային ճանաչում ունեցող մոդելները: Ցավոք, մեր երկրում այս ոլորտը զարգացած չէ, եւ մարդիկ այլ կերպ կարող են ընկալել այս լուսանկարները, բայց նման խոսակցություններն ինձ չեն խանգարում»,- եզրափակել է Եվան:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Prime Photo Lab-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին