×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը նոյեմբերին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում նոյեմբեր ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի նոյեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սոնա Ռուբենյան՝ 112 հիշատակում

• Լուսինե Թովմասյան՝ 39 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 38 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Նոյեմբերին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է Սոնա Ռուբենյանը։ Երգչուհու հարսանիքի մասին նախ հուշեցին նախահարսանեկան խնջույքի լուսանկարները, որոնք տարածվեցին լրատվամիջոցներում, իսկ հետո արդեն՝ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ պսակադրությունը։



Լայն քննարկում ծավալվեց Սոնայի հարսանեկան զգեստի եւ կոշիկների վերաբերյալ։ Իսկ արդեն հաջորդ օրը երգչուհին եւ նրա մայրը ֆեյսբուքյան իրենց էջերում պատասխանեցին շնորհավորանքներին՝ չմոռանալով նաեւ հարսանիքը բամբասանքի թեմա դարձրած անձանց։

Ինչպես միշտ, Լուսինե Թովմասյանը բավական ակտիվ է Ինստագրամում եւ տարբեր լուսանկարներ է հրապարակում իր առօրյայից: Հանգստյան օրերին գեղեցկուհին ընտանեկան հանգիստն անցկացրել է Գյումրիում, որտեղ արված ջերմ լուսանկարներով կիսվել է հետեւորդների հետ: «Ընտանիքիս հետ Հայաստանի տարբեր քաղաքներում, մարզերում լինելուց իսկապես հաճույք եմ ստանում»,-խոստովանել է նա:





Նոյեմբերին Նազենի Հովհաննիսյանը երրորդն էր մեր վարկանիշային ցուցակում: Դերասանուհին հուզել է հետեւորդներին՝ կիսվելով վիրավոր հայրենիքի, երկրի հանդեպ իր սիրո մտորումներով։ «Արյունդ եմ, իմ սեր. երակներովդ հոսելու եմ էնքան, մինչեւ ամրանաս ու ոտքի կանգնես», - գրել է նա։

«Կարմիր թել» հաղորդաշարի շրջանակում նա ծավալուն հարցազրույց է տվել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանին՝ խոսելով  հասարակությունում առկա խնդիրների, դրանց արմատների եւ հաղթահարման հեռանկարների մասին:





Երկրպագուներից գեղեցիկ խոսքեր լսելուց զատ, երբեմն տհաճ միջադեպեր էլ են լինում։ Նման մի իրավիճակում էր հայտնվել նաեւ դերասանուհին եւ պատասխանել իրեն վիրավորանք հասցրած մարդուն: «Հայրիկիս հաստատ չես հանդիպի, այ փնթի, էն աշխարհում դու դժոխքում ես լինելու, իսկ նա դրախտում է… Երեխեքիդ խղճա, որ թուրքի բաժին ես դարձնում»:

Հետեւորդներից մեկն էլ քննադատել էր Նազենիին իր միկրոբլոգում անընդհատ նեգատիվ տարածելու համար: «Նեգատիվ չէ, այլ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ է հայրենիք կորցնելը»,-պատասխանել է դերասանուհին։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին