Ավելի քան 30-ամյա պատմություն ունեցող հանրահայտ «sela moms&monsters» ապրանքանիշն արդեն 3-րդ նորաբաց խանութ-սրահով է ներկայանում Հայաստանում՝ «Երեւան Մոլ»-ի ընդարձակ տաղավարում։ Այդ առիթով օրերս շքեղ միջոցառում էր կազմակերպվել՝ սրահի բացմանը հյուրընկալելով դիզայներների, ոճաբանների, բլոգերների եւ բազմաթիվ հաճախորդների։ «sela moms & monsters»-ի շնորհանդեսին ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, լուսանկարել է երեկոյի ընթացքը, հյուրերին, խանութ-սրահում ներկայացված տեսականին, ինչպես նաեւ հետաքրքիր ու կարեւոր մանրամասներ պարզել ապրանքանիշի մասին։
Մինչ սրահի պաշտոնական բացումը «Երեւան Մոլ»-ի առաջին հարկում՝ գլխավոր ատրիումում, անցկացվեց «Best sela models moms & monsters» խորագրով մրցույթը, որի մասնակիցները մայրիկներն ու իրենց փոքրիկներն էին։ Գլխավոր մրցանակն էր՝ ուղեւորություն երկու անձի համար (մայր եւ երեխա) դեպի մշակութային քաղաք Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «sela» բրենդի ոճաբանի ու նորաձեւության փորձագետի վարպետության դասերին։ Քաղաքն էլ պատահական չէր ընտրված․ ռուսական հայտնի ապրանքանիշի գլխավոր գրասենյակը հենց Պետերբուրգում է գտնվում։
Մրցույթի ժյուրիի կազմում հանդես էին գալիս Միսս Հայաստան 1998, Միսս ԱՊՀ 1999 Գոհար Հարությունյանը, դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանը, պարուսույց, խորեոգրաֆ Վիկա Մարտիրոսյանը եւ «Cosmo City Armenia»-ի հիմնադիր Հարություն Տորտիկյանը։ Նրանք դիտեցին մասնակիցների տեսաուղերձները, այնուհետեւ գնահատեցին նրանց կերպարները պոդիումում (մասնակիցները կրում էին «sela moms&monsters» ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի նմուշներ), վերջում էլ հարցեր ուղղեցին, որոնք վերաբերում էին մայրությանը, ոճին, «sela» բրենդին, ուղեւորության քաղաք Սանկտ Պետերբուրգին եւ այլն։
Մինչ ժյուրին կհայտարարեր հաղթող զույգի անունը, պարզ դարձան նաեւ առցանց քվեարկության արդյունքները, որի համաձայն՝ մրցանակի էին արժանանալու նաեւ «Հետեւորդների համակրանք» անվանակարգում հաղթած մասնակիցները։ Նրանք էին մայր ու դուստր Մարգարիտա Հակոբյանն ու Ալեքսանդրա Մախարաձեն, որոնք պատվոգրի ու անակնկալ մրցանակի արժանացան «sela» ապրանքանիշի կողմից։ Առանց նվերների չհեռացան նաեւ մյուս մասնակիցները։
Շուտով պարզ դարձավ նաեւ, թե ովքեր են այն հաջողակները, որ կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Մոնիկա Թեքմիջյան եւ Վիոլա Գրիգորյան՝ հենց նրանց էլ ընտրեց ժյուրին՝ արժանացնելով գլխավոր մրցանակին։ Ուրախությունը չէին թաքցնում թե՛ մայրը, թե՛ դուստրը, խոստովանեցին՝ հաղթանական անսպասելի էր.«Գիտեք, սկզբում միշտ հավատում ես քո հաղթանակին, իսկ ավարտին մտածում՝ շանս չունես։ Բայց մենք ուրախ կլինեինք թեկուզ հենց մասնակցության համար, որովհետեւ սիրում ենք պոդիումը։ Մինչեւ հիմա չենք հավատում, այնպիսի զգացողություն է, թե ինչ-որ բան շփոթել են։ Շատ հաճելի է, իսկապես հիանալի է, մտածում եմ՝ նոր զգացողություններ են լինելու նաեւ ճամփորդությունից հետո։ Առաջին անգամ ենք այցելելու Սանկտ Պետերբուրգ։ Դա այնքան հրաշալի քաղաք է, այնքան գեղեցիկ, հատկապես ճարտարապետությունը»,- BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացավ Մոնիկան։
Միջոցառման առաջին մասի ավարտից հետո բոլոր հյուրերը տեղափոխվեցին երկրորդ հարկ, որտեղ գործում է նորաբաց «sela» խանութ-սրահը։ Այստեղ հնարավորություն կար վայելելու դիջեյ Դիանայի երաժշտությունը, օգտվել հյուրասիրությունից, լուսանկարվել, ինչպես նաեւ ծանոթանալ խանութի տեսականուն, որն աչքի է ընկնում յուրօրինակ ոճով, հարմարավետությամբ, թրենդային գույներով, բնական գործվածքներով, ինչպես նաեւ մայրիկների ու երեխաների համար նախատեսված նմանատիպ մոդելներով։
«sela» խանութ-սրահում կարելի է գտնել հագուստի, աքսեսուարների, ներքնազգեստի, տնային հագուստի ինքնատիպ տեսականի երիտասարդ կանանց եւ մայրիկների համար։ Հասանելի է նաեւ մանկական (2-6տ. եւ 7-14տ. երեխաների) եւ դպրոցական հագուստի լայն ընտրանի։
Ի դեպ, սրահում ներկայացված է «Wear art» հավաքածուն՝ «sela»-ի եւ Տրետյակովյան պատկերասրահի համատեղ կոլաբորացիան, որը նպատակ ունի արվեստի գործերը ներառել ամենօրյա հագուստի մեջ եւ արվեստը դարձնել մեր առօրյայի մաս: Իսկ «sela»-ի եւ «Warner Brothers»-ի համագործակցության շնորհիվ ամենասիրված եւ հայտնի մուլտհերոսների նկարները պատկերված են «sela» բրենդի «Heroes» հավաքածուի մոդելների վրա։ Նշենք նաեւ, որ «sela» սրահներում արդեն իսկ ներկայացված է վառ, թրենդային ամանորյա տեսականին:
Հավելենք, որ «sela moms & monsters»-ի մյուս երկու խանութ-սրահները գործում են «Դալմա Գարդեն Մոլ»-ում եւ «Էրեբունի Մոլ»-ում։ Ի դեպ, գործում է նաեւ առաքում ՀՀ ամբողջ տարածքում: Իսկ ապրանքանիշի, սպասվող զեղչերի ու ակցիաների մասին բոլոր նորություններին կարող եք հետեւել «sela»-ի ֆեյսբուքյան Sela Armenia եւ ինստագրամյան sela_armenia պաշտոնական էջերում։
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: