×


HENNESSY VS եւ VSOP էքսկլյուզիվ արտադրանքն արդեն հասանելի է Հայաստանում

HENNESSY-ն՝ աշխարհում ամենահայտնի կոնյակի բրենդը, եւ ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) հայտարարել են իրենց գործընկերության ընդլայնման մասին՝ դարձնելով HENNESSY-ն «NBA-ի ոգու խորհրդանիշը»: Այդ առիթով լեգենդար կոնյակի բրենդը թողարկել է էքսկլյուզիվ HENNESSY VS եւ VSOP արտադրանքը բրենդի երկրպագուների համար ամբողջ աշխարհում։ Հատուկ դիզայնով սահմանափակ արտադրության կոնյակն այժմ հասանելի է նաեւ Հայաստանում։

«Մեզ համար մեծ պատիվ է դառնալ NBA-ի՝ ոգելից խմիչք արտադրող առաջին գործընկերը պատմության մեջ», - ասել է HENNESSY-ի համաշխարհային տնօրեն Ջուլի Նոլեթը.«NBA-ն ավելին է, քան բասկետբոլը, իսկ Հեննեսսին ավելին է, քան կոնյակը: Մենք համաշխարհային համայնքներ ենք ներկայացնում, եւ համագործակցությունը հնարավորություն է տալիս աջակցել խաղին ու մշակութային այն գործոններին, որոնք միավորում են մարդկանց ժամանցի ու համագործակցային ոգու շուրջ՝ անկախ երկրպագուների շրջանում առկա մարտահրավերներին։ Մենք կիսում ենք NBA-ի հիմնական արժեքները՝ միասնականությունը, թիմային աշխատանքը, հարգանքը եւ նորարարությունը, որոնք ավելի հզոր են, քան երբեւէ, քանի որ մենք աշխատում ենք ոգեշնչել եւ միավորել մարդկանց ամբողջ աշխարհում»:

«Գործընկերության այս ընդլայնումը հետաքրքիր հանգրվան է լիգայի համար, քանի որ HENNESSY-ն դառնում է NBA-ի՝ ոգելից խմիչքներ արտադրող առաջին համաշխարհային գործընկերը», - ասել է Դեն Ռոսոմոնդոն՝ NBA-ի ԶԼՄ-ների հետ կապի եւ բիզնեսի զարգացման ավագ փոխնախագահը.«Մենք անհամբեր սպասում ենք, որ շարունակենք արժեւորել բասկետբոլն այս խորհրդանշական ապրանքանիշի եւ մեր երկրպագուների հետ ամբողջ աշխարհում»:

Ավելի քան 250 տարի HENNESSY-ն արժեւորում է նրանց, ովքեր մարմնավորում են «Երբեք կանգ չառնել, երբեք չբավարարվել եղածով» սկզբունքները եւ ամբողջ տարվա ընթացքում բասկետբոլի թեման լինելու է բրենդի ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում։

Համագործակցության մասին մանրամասն կարող եք իմանալ՝ այցելելով Hennessy.com կայք կամ @Hennessy Instagram էջ։

NBA-ի մասին

NBA-ը համաշխարհային սպորտային եւ մեդիա բիզնես է, որը կառուցված է չորս պրոֆեսիոնալ սպորտային լիգաների շուրջ՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիա, Կանանց ազգային բասկետբոլի ասոցիացիա, NBA G լիգա եւ NBA 2K լիգա: NBA-ը ապահովել է խոշոր միջազգային ներկայություն՝ խաղերի եւ ծրագրերի միջոցով, որոնք հասանելի են 215 երկրներում եւ տարածքներում՝ ավելի քան 50 լեզուներով, եւ վաճառվող ապրանքներ վեց մայրցամաքների 100 երկրներում, ավելի քան 100,000 խանութներում: NBA-ի հայտացուցակներում 2020-21 մրցաշրջանի սկզբում ներկայացված էին 41 երկրների 107 միջազգային խաղացողներ: NBA Digital-ի ակտիվները ներառում են NBA TV, NBA.com, NBA հավելվածը եւ NBA League Pass-ը: NBA-ն ստեղծել է աշխարհի ամենամեծ սոցիալական մեդիա համայնքներից մեկը, որն ունի 1,9 միլիարդ հավանումներ եւ հետեւորդներ ամբողջ աշխարհում: NBA Cares-ի միջոցով լիգան լուծում է կարեւոր սոցիալական խնդիրները՝ աշխատելով երիտասարդներին սպասարկող միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են կրթությանը, երիտասարդության եւ ընտանիքի զարգացմանը եւ առողջության հետ կապված խնդիրներին:

HENNESSY-ի մասին

Կոնյակի առաջատար MAISON HENNESSY-ն ավելի քան 250 տարի փայլում է ամբողջ աշխարհում իր բացառիկ խմիչքներով: Հիմնադիր Ռիչարդ Հեննեսիի նվաճողական ոգու հիման վրա կառուցված ապրանքանիշն առկա է ավելի քան 160 երկրներում: HENNESSY-ն, որը գտնվում է Չարենտե շրջանի սրտում, նաեւ տարածաշրջանային տնտեսության ամուր հենարանն է, փորձագիտությամբ հարուստ ոլորտի ստանդարտներ կրողը: Տան հաջողությունն ու երկարակեցությունը հիմնված են նրա կոնյակների գերազանցության վրա, որոնցից յուրաքանչյուրը ծնվում է սերնդից սերունդ փոխանցման յուրահատուկ գործընթացից: HENNESSY-ն գինու եւ ոգելից խմիչքների առաջին տունն է, որը ստացել է ISO 14001 հավաստագրում եւ, միավորելով իր նորարարական ունակություններն ու գործընկերների աջակցությունը, պաշտպանում է իր դիրքը համաշխարհային շուկայում։

Համարվելով LVMH Group-ի գանձը՝ HENNESSY-ն ֆրանսիական միջազգային առեւտրի հիմնական ներդրողն է, որի արտադրանքի 99%-ը արտահանվում է եւ հանդիսանում է ֆրանսիական «ապրելու արվեստի» դեսպանն ամբողջ աշխարհում:

Ոգելից խմիչքներն օգտագործե՛ք չափավոր:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին