×


Լոնդոնի գոսպել երգչախումբն առաջին անգամ ելույթ կունենա Երեւանում

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը նախաձեռնել է Լոնդոնի գոսպել երգչախմբի առաջին այցը Հայաստան: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։

Երեւանյան համերգի ընթացքում կհնչեն խմբի ամենահայտնի հիթերը, ինչպես նաեւ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան ջերմաշունչ երգեր:


Խմբի տպավորիչ կատարումները կարելի է լսել հոլիվուդյան հանրահայտ մի շարք ֆիլմերում, որոնցից են «Առյուծ արքան», «Մոխրոտը», «Բարեւներ Բրոդ փողոցին», «Պայքար գայթակղությունների դեմ», «Իրական սեր» եւ «Փողոցային պարեր» ֆիլմերը։

Խումբը համատեղ ելույթներով հանդես է գալիս Փոլ ՄաքՔարթնիի, Էլթոն Ջոնի, Սթիվի Ուանդերի, Մադոննայի, Ադելի, Ջասթին Տիմբերլեյքի, Փինքի եւ այլոց հետ:

BRAVO.am



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին