Հայկուհի Մաթեւոսյանը հունվարի 12-ին դարձել է 22 տարեկան: 2019 թվականի գեղեցկուհու տիտղոսը նվաճած մոդելը BRAVO.am-ին պատմել է, որ տարեդարձը չի նշել այնպես, ինչպես ծրագրել էր:
«Մեծ ոգեւորությամբ էի պատրաստվում այդ օրվան, շատ էի սպասում, բայց օրեր առաջ պապիկս մահացավ, եւ ամեն ինչ փոխվեց: Հորեղբորս աղջիկն ու ընկերներս փոքրիկ հավաքույթ կազմակերպեցին իմ փոխարեն, իսկ կեսգիշերին անակնկալ մատուցեցին: Ինձ հաջողակ եմ համարում, քանի որ շրջապատված եմ մարդկանցով, ովքեր ամեն ինչ անում են, որ ուրախ լինեմ»,- ասել է նա ու հավելել, որ հասկանալի պատճառով երեկոն առանց երաժշտության են անցկացրել:
Հայկուհի Մաթեւոսյանը
Հայկուհին նշել է, որ տարիները յուրովի են ազդում իր վրա. փոխվում է մտածելակերպը, աշխարհի ու կյանքի պատկերացումները: Նպատակներն ու երազանքները, սակայն, էապես չեն փոխվել: Մասնագիտական հաջողություններից բացի, երազում է խաղաղ հայրենիքի մասին:
Հայկուհին թեեւ չի սիրում խոսել նվերներից, այնուամենայնիվ, նշել է, որ 22-ամյակին անակնկալների պակաս չի եղել՝ տորթ, ծաղկեփնջեր, անանուն սիրո խոստովանություններ եւ այլն: Բոլորն էլ գեղեցիկ ու հաճելի էին: Իսկ սիրելի ունենալու լուրը մոդելը ո՛չ հաստատել, ո՛չ էլ ժխտել է:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկուհի Մաթեւոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: