Քիմ Քարդաշյանն ինստագրամյան իր «սթորիների» բաժինը ողողել է հանգստի ընթացքում արված գայթակղիչ լուսանկարներով, եւ այդ կապույտ լողազգեստով լուսանկարների ֆոնին մեկ կադր կտրուկ առանձնանում է:
Խոսքը ստորեւ ներկայացված լուսանկարի մասին է: Պարզվում է՝ Քարդաշյանը թթու լավաշ է նվեր ստացել Սուպեր Սաքոյից, որն էլ հրապարակել է «սթորի»-ում՝ նշելով ռեփերին:
«Փաթաթած հայկական մրգեր»,- գրել է Քիմը: Առաջին անգամը չէ, որ Քարդաշյանը հայկական ուտելիքների հրապարակումներ է անում:
Սուպեր Սաքոն էլ իր էջում նշել է, թե հույս ունի՝ Քիմը հավանել է նվերը:
Քարդաշյանն ու Սուպեր Սաքոն միմյանց վաղուց գիտեն. 2017-ի ապրիլին նրանք Լոս Անջելեսում ներկա են եղել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային ու միասին լուսանկարվել:
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: