×


Bentley-ն 2025 թվականից 5 նոր էլեկտրական մեքենա կգործարկի

Bentley Motors-ը հայտարարել է Beyond100 երկարաժամկետ ռազմավարության իրականացման տեմպերի արագացման մասին: Հավակնոտ ծրագրի առանցքային տարրը կդառնա Five-in-Five պլանը, որի շրջանակներում Bentley-ն մտադիր է 2025 թվականից սկսած հինգ տարվա ընթացքում ամեն տարի գործարկել նոր էլեկտրական մոդել, ինչը կդառնա շքեղ կայուն շարժունակության ոլորտում ընկերության առաջատարության եւ մեկ ապացույց:


Bentley-ի ղեկավարությունը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա 10 տարիների ընթացքում 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ ներդնել կայուն զարգացման մեջ եւ հաստատել է իր մտադրությունը սկսելու առաջին ամբողջովին էլեկտրական մեքենայի արտադրությունը Քրյու քաղաքում (Անգլիա) գտնվող իր գործարանում, որտեղ տեղակայված է ապրանքանիշի կենտրոնակայանը: Այս որոշումները կարեւոր խթան կհանդիսանան Մեծ Բրիտանիայի արդյունաբերության զարգացման համար՝ կայուն զարգացման սկզբունքներին եւ Քրյուում Bentley-ի դիրքերի ամրապնդման համապատասխան։


Նոր նախաձեռնություններից մեկն է Քրյուի գործարանում էներգիայի արտադրության ընդլայնումը՝ առաջիկա երկու տարվա ընթացքում արեւային մարտկոցների թիվը 30,000-ից մինչեւ 40,000 ավելացնելու շնորհիվ: Բացի այդ, Bentley-ն ուսումնասիրում է կայուն կենսավառելիքի օգտագործումը իր սեփական ավտոպարկի համար, ներառյալ՝ Bentley Heritage լեգենդար պատմական հավաքածուն, եւ կոչ է անում մատակարարներին մինչեւ 2030 թվականը հասնել ածխածնի չեզոքության բոլոր ոլորտներում: Դա վերաբերում է նաեւ գլոբալ  դիլերային ցանցին, որը մինչ 2025 թվականը կամ  նույնիսկ ավելի վաղ պետք է դառնա ածխածնային չեզոք:


Bentley Dream Factory-ի ստեղծման համար կիրառվելու է go-to-zero մոտեցումը, որը ներառում է արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության զրոյացում: Հասնելով ածխածնային չեզոք արտադրության արդեն 2019 թվականին՝ Bentley-ն նպատակ ունի մինչեւ 2030 թվականը նվազեցնել ջրի սպառումը, թափոնների քանակը եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության այլ հետեւանքները Քրյուում արտադրված յուրաքանչյուր մեքենայի համար:

Արդեն այսօր Bentley-ն իրավամբ համարվում է հիբրիդային շարժակով շքեղ մեքենաների սեգմենտի առաջատարը եւ մտադիր է առաջիկայում ամրապնդել իր դիրքերը 2022 թվականին Flying Spur PHEV-ի գործարկմամբ, որին կհետեւեն հինգ նոր մոդելներ՝ ի հավելում ներկայիս Bentayga PHEV-ի: Ակնկալվում է, որ այս տարի համաշխարհային վաճառքների ավելի քան 20%-ը կկազմեն Bentley հիբրիդային մեքենաները:


Bentley Motors-ի վարչության նախագահ եւ գործադիր տնօրեն Ադրիան Հոլմարկն ասել է.

«Beyond100 ռազմավարությունը հաստատում է Bentley-ի երկար ու փառավոր պատմության մեջ ամենամեծ վերափոխման սկիզբը: Մեզ շրջապատող աշխարհը փոխվում է, եւ մենք պետք է անենք մեր ներդրումը շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը չեզոքացնելու համար: Մինչեւ 2030 թվականը պետք է իրականացնենք մեր նպատակը՝ բոլոր ոլորտներում ածխածնային չեզոքությանը հասնելու եւ Bentley-ի առաջատարությունը շքեղ կայուն շարժունակության ոլորտում վերահաստատելու համար»:

Bentley Motors-ը շքեղ մեքենաների աշխարհի ամենապահանջված ապրանքանիշն է: Bentley-ի յուրահատկությունը ապահովվում է սերնդեսերունդ փոխանցվող հմուտ ձեռքի աշխատանքի ավանդույթների եւ առաջադեմ տեխնոլոգիաների համադրման շնորհիվ։ Ընկերությունը պահպանել է բրիտանական շքեղ ապրանքներ արտադրողների լավագույն ժառանգությունը: Քրյուում գտնվող Bentley գործարանում աշխատում է մոտ 4000 մարդ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին