Փետրվարի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:
Սիրված տենորը Երեւանում սպասվող երաժշտական տոնին ընդառաջ տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին.«Ողջո՛ւյն, Երեւան, կտեսնվենք փետրվարի 13-ին՝ իմ համերգին, սիրով կսպասեմ ձեզ, մինչ հանդիպում»։
Սաֆինան ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։
Երեւանյան մենահամերգի ընթացքում իտալացի տենորը կկատարի իր բոլոր ժամանակների հանրածանոթ եւ գեղեցիկ սիրո երգերը:
BRAVO.am


×
1,786





