Հունվարի 31-ը տոնական էր Սիլվի Բարկովայի համար։ Ամուսնությունից հետո Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհին նշել է տարեդարձը։ Սիլվին օրվա լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել, որ առաջինը շնորհավորել է ամուսինը:
«Գումարի տեսքով նվերը նախապես էր տվել, որպեսզի գնեմ այն, ինչ ուզում եմ։ Ավագ քույրս ոսկյա մատանի էր ուղարկել, որը մեծ սիրով կրում եմ։ Հարազատների անակնկալները կրկին գումարի տեսքով էին: Այս տարի որոշեցինք երկուսով նշել. կորոնավիրուսի պատճառով այստեղ ամեն վայր դեռ շատ շուտ է փակվում։ Միասին ուրախ ժամանակ անցկացրինք»,- պատմել է մումբայաբնակ դերասանուհին։
Սիլվի Բարկովան
Ծննդյան օրը շատ է սիրում․«Բարձր տրամադրություն եմ ունենում։ Ինձ համար մեծ տոն է։ Բացարձակ չեմ սրտնեղում. տարիքը կարեւոր չէ, կարեւոր է, թե ներքուստ քեզ քանի տարեկան ու ինչպես ես զգում: Լինում են դեպքեր, երբ թվում է՝ 35 տարեկան են, բայց նշում են 20-ամյակը»։
Վերհիշել է նաեւ նախորդ տարեդարձերը․«Իմ կյանքում շատ քիչ առիթներ են անցել անհավես կամ առանց խնջույքի, ինչն ինձ իսկապես շատ է տխրեցրել։ Մնացած բոլոր ծնունդներս եղել են հրաշալի եւ հիշարժան»։
Սիլվի Բարկովան
Ասում է՝ տորթը շատ համեղ է եղել․«Այստեղ համեղ տորթ գտնելը դժվար է։ Այն շքեղ չէր, բայց համը հրաշալի էր։ Պատվիրել ենք խմորեղենի լավագույն խանութներից մեկից, որը բավական հեռու է գտնվում մեր տնից։ Մի շարք նպատակներ ունեմ, որոնք գաղտնի եմ պահում, որ կատարվեն»։
Հայաստան գալու ծրագրեր ունի.«Աշխատանքում պասիվ եմ. զբաղված եմ ընտանեկան կյանքը վայելելով։ Հուսամ՝ գարնանը հայրենիք կգամ։ Ամեն ինչ կարոտել եմ՝ ընտանիքիս, ընկերներիս, հողը, ջուրը, փողոցները, մարդկանց»,- եզրափակել է Սիլվին։
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սիլվի Բարկովան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: