×


«Ցավոք, ոչինչ չօգնեց». Լիլիթ Հարոյանը՝ բաժանվելու եւ հոգեվիճակի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Լիլիթ Հարոյանն Ինստագրամում անկեղծ գրառում է կատարել՝ նշելով, որ վերջապես պատրաստ է պատմելու, որ ամուսնալուծվել է:

«Մենք փորձել ենք ամեն ինչ՝ պահպանելու մեր ընտանիքը, սակայն, ցավոք, ոչինչ չօգնեց: Այդ հաշվով երկուսիս սիրտն էլ հանգիստ է, որովհետեւ ամեն ինչ փորձել ենք, բայց երջանիկ չէինք: Սիրել՝ նշանակում է ամբողջ էությամբ ցանկանալ դիմացինի երջանկությունը, եթե նույնիսկ դրա համար պետք է բաժանվել»,- գրել է նա:

Լուսանկարը՝ tert.am Life-ի Լիլիթ Հարոյանը եւ Ալեքը


Պատճառների մասին կխոսի, երբ պատրաստ լինի.«Զոհի կարգավիճակ չկա, դե բնական է, շատ ծանր եմ տարել, ինչպես յուրաքանչյուր բաժանում: Եվ քանի որ ընտանիքն ինձ համար բացարձակ արժեք է, դժվար էր ընդունել իմ բաժանման փաստը, նամանավանդ, որ իմ հայրական ընտանիքում տեսել եմ միայն ամրություն եւ միություն եւ իմ ենթագիտակցության մեջ բաժանման մասին խոսք անգամ չէր կարող լինել»:

Չի ուզում տառապել եւ չի ուզում, որ իր պատճառով տառապի մեկ ուրիշը. «Համոզված եմ՝ ճիշտ որոշում է: Իհարկե, ես էլ եմ անցել հոգեբանական բոլոր փուլերով եւ այս թեման դեռ ինձ համար հուզառատ է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կողքիս էին, եւ մեծ շնորհակալություն մորս ու հորս եւ սիրելի ընկերուհուս, որ ամուր կողքիս են»:

Լիլիթի արդեն նախկին ամուսինը՝ Ալեքը, Բելառուսից է: Նրանք ամուսնացել էին 2020 թվականին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին