×


Հայտնիների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հունվար ամսվա ընթացքում:

Մոտ 150 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝

• Սիրուշո՝ 72 հիշատակում

• Նազենի Հովհաննիսյան՝ 53 հիշատակում

• Արփի Գաբրիելյան՝ 43 հիշատակում


Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.

Հունվարին հայկական մեդիայում հիշատակումների թվով առաջատար է եղել Սիրուշոն: Հունվարի 7-ին երգչուհին տոնում էր իր 35-ամյակը: Տարեդարձի օրը նա անցկացրել է Մոսկվայում, որտեղ գտնվում էր գործնական այցով: Սիրուշոն ինստագրամյան «սթորիում» կիսվել է «Հրաշալի է շրջապատված լինել լավ մարդկանցով» գրությամբ հոլովակով՝ ցույց տալով, թե ինչպես են կեսգիշերին շամպայնով իրեն շնորհավորել աշխատանքային ընկերները: Երգչուհին կիսվել է նաեւ ծննդյան առթիվ ստացած շնորհավորանքներով:


Նա կրտսեր որդու լուսանկարներից էր հրապարակել՝ «Մենք տանն ենք» գրառմամբ, որը հայկական մեդիան տարածեց՝ նշելով, որ Սիրուշոն առաջին անգամ ցույց է տվել կրտսեր որդու դեմքը:

Հունվար ամսվա երկրորդ կեսը երգչուհին ստիպված էր անցկացնել մեկուսացման պայմաններում, քանի որ երկու տարվա ընթացքում առաջին անգամ վարակվել էր կորոնավիրուսով: «Հիվանդ եմ, բայց անհանգստանալ պետք չէ. կանցնի: Առողջ եղեք»,- գրել է Սիրուշոն:

View this post on Instagram

A post shared by Sirusho (@sirushoofficial)


Հիշատակումների թվով երկրորդ հորիզոնականում է Նազենի Հովհաննիսյանը: Հաղորդավարուհի-դերասանուհին Նոր տարին դիմավորել է արտերկրում: Կայքերում բազմաթիվ են Նազենիի ծովափնյա նկարներով հրապարակումները, որոնք նա ներկայացրել է իրեն բնորոշ մեկնաբանություններով:

«Թող օրհնությամբ ու լույսով բացվի յուրաքանչյուր առավոտ», «Իսկ անձրեւից հետո միշտ էլ արեւն է ծագում, լույսը պատռում է խավարը, շարժումը կյանք է տալիս ու նոր օրը գալիս է նո՛ր հույսով», «Արեւածագի մեջ հույսի ծագն է ու ապրելու ուժը». լուսանկարներին կից գրել է դերասանուհին:


Տոներից հետո հայրենիք վերադարձած Նազենին գրել է.«Ծով չկա, բայց կա օվկիան զգացմունք ու սպասում»: Իր ձմեռային հանգստի մի մասն էլ նա անցկացրել է Դիլիջանում, որտեղից էլ տեսանյութ է հրապարակել՝ «Նազոյի քարաբաղնիսը» գրառմամբ:


Եռյակն այս անգամ եզրափակում է Արփի Գաբրիելյանը: Երգչուհին ամսվա ընթացքում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել սոցցանցային իր էջերում, որոնք էլ տարածել են լրատվամիջոցները:


«Եղեք համարձակ, հաղթեք այնտեղ, որտեղ դժվար է», «Իմ փոքրիկ արքայազն», «Գնա այնտեղ, ուր ազատ ես շնչում», «Ժամանակը թռչում է, եւ դու այնքան արագ ես մեծանում, իմ տղա»՝ հրապարակումներին կից գրել է Արփին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին