×


Քայլի Ջեններն ու Թրեւիս Սքոթը որդի են ունեցել

Այս տարին նոր է սկսվել, սակայն արդեն հասցրել է նշանավորվել աստղային երեխաների մասին լուրերով: Նախ հայտնի դարձավ, որ Ռիհաննան ու A$AP Rocky-ն են փոքրիկի սպասում, ապա Ռոզի Հանինգթոն-Ուայթլին ու Ջեյսոն Սթեթեմը երկրորդ երեխան ունեցան, հիմա էլ համալրում է եղել Քայլի Ջենների ու Թրեւիս Սքոթի ընտանիքում: Փոքրիկը ծնվել է փետրվարի 2-ին, սակայն այդ մասին մայրիկն Ինստագրամի իր էջում տեղեկացրել է միայն այսօր:


Հրապարակումը մի քանի ժամվա ընթացքում արդեն 13 մլն հավանում ունի: Զույգին որդու ծննդյան առիթով շնորհավորել է Քարդաշյանների ողջ ընտանիքը, Հայլի Բիբերն ու այլ հայտնիներ:


24-ամյա Քայլիի ու 30-ամյա Թրեւիսի առաջնելը՝ Սթորմին, ծնվել է 2018 թվականին: Նրանք դստեր ծնունդից հետո երկար ժամանակով բաժանվել են, սակայն 2021-ի սեպտեմբերին վերամիավորվել են ու հայտնել, որ նորից փոքրիկի են սպասում: Հետաքրքիր է, որ Սթորմին ծնվել է փետրվարի 1-ին:

«Քայլին վաղուց էր ցանկանում Սթորմիին քույր կամ եղբայր պարգեւել: Նրան դուր է գալիս մայրիկ լինելը»,-People-ին ասել է ընտանիքի բարեկամներից մեկը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW