×


Նոր զարգացումներ Յեի եւ Քիմ Քարդաշյանի լարված հարաբերություններում

Յեն (Քանյե Ուեսթ) Ինստագրամի իր էջից հեռացրել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ կապված գրեթե բոլոր հրապարակումները: Մնացել է միայն հունվարի 21-ին արված որդու՝ Սեյնթի բասկետբոլային ցատկի լուսանկարը:

Հիմա ռեփերի էջում կարելի է տեսնել միայն աշխատանքային նախագծերին վերաբերվող գրառումներ:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ye (@kanyewest)



Քարդաշյան-Ուեսթ ընտանիքում կրքերը, չնայած ամուսնալուծությանը, շարունակում են բորբոքվել: Դրանից մեկ օր առաջ Քանյեն հասցրել էր Քարդաշյանին մեղադրել իրեն երեխաներից բաժանելու  համար ու միանգամից հեռացնել նրանց հետ ունեցած բոլոր լուսանկարները:

Պարզվել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են. երաժիշտը լավ էլ հանդիպում է երեխաներին ու նրանց հետ ներկայանում նաեւ հանրային միջոցառումներին:

Քանյեն 6-ամյա Սեյնթին, 4-ամյա Չիկագոյին ու 2-ամյա Փսալմին իր հետ տարել է The Future Brunch, որտեղ նրա նախաձեռնությամբ կիրակնօրյա պատարագ է տեղի ունեցել:  

Իսկ ավելի վաղ, Քիմը հանրայնորեն քննադատել էր Ուեսթին: Նա հրապարակում էր արել ու գրել, որ «ռեփերը փորձում է բոլորին վերահսկել ու մանիպուլյացիաների ենթարկել»:


Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ուեսթը նույնպես հանրայնորեն իր դժգոհությունն էր հայտնել, որ ավագ դուստր Նորթն առանց իր թույլտվության օգտվում է TikTok-ից: Այդ մեղադրանքներից հետո Քիմի քույրերը՝ Քլոե Քարդաշյանն ու Քենդալ Ջենները դադարել են նրան հետեւել Ինստագրամում:
 
«Քանյեի անընդհատ հարձակումները հարցազրույցներում ու սոցցանցերում ավելի շատ չարիք են առաջացնում, քան՝ Նորթի տեսանյութը: Լինելով մեր երեխաների հիմնական խնամատարն ու կերակրողը՝ անում եմ ամեն ինչ, որպեսզի պաշտպանեմ մեր դստերը, բայց նաեւ թույլ տամ նրան ծնողի վերահսկողությամբ դրսեւորել իր ստեղծագործական ձիրքը: Քանի որ դա նրան երջանիկ է դարձնում »,- գրել էր Քիմը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW