Ձմռան վերջին օրերից, սովորաբար, սկսվում են սիրահարների արկածները: Սիրելիի համար ցանկալի նվերների հսկա աշխարհում մոլորված եւ տոնական անակնկալներից առանձնապես գլուխ չհանողներին կամ օրինակ՝ ինչ-որ հատուկ մի բան փնտրողներին հատկապես բարդ է։ Այս տարի սիրո տոներն իրար են հաջորդում․ փետրվարի 12-ին Սուրբ Սարգսի տոնն է, 13-ին՝ Տեառնընդառաջը, 14-ին՝ Սբ. Վալենտինի օրը: Հարկավոր է արդեն մի բան մտածել՝ սիրելիի նվերի ընտրության կարեւորագույն գործը վերջին վայրկյանին չթողնելու համար: Ամենահաճելին այն է, որ սիրելիիդ կարող ես նվիրել իր ուզածը՝ անկախ նվերի արժեքից եւ ներկա պահին գրպանիդ պարունակությունից: Կհարցնես՝ ինչպե՞ս, իսկ մենք եկել ենք պատմելու:
Արդեն ոչ ոքի համար էլ նորություն չէ, որ Իդրամում միշտ փող ունես. Իդրամի եւ IDBank-ի համատեղ թվային հարթակում՝ Idram&IDBank հավելվածում միանշանակ կարող ես հույսդ դնել Rocket Line սահմանաչափիդ վրա եւ թույլ տալ քեզ ավելին: Իսկ որտեղի՞ց ընտրել նվերը:
Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում լավագույն նվերներից մեկը միշտ եղել է լավ օծանելիքը՝ անկախ տարիքից։ Ընտրելիս ուշադրություն դարձրու ոչ միայն օծանելիքի բույրին եւ սիրելիիդ նախընտրություններին. համոզվի՛ր, որ օծանելիքը կեղծված չէ, գնիր միայն վստահված խանութներից, դե, իսկ չկողմնորոշվելու դեպքում խորհրդատու-վաճառողներին դիմիր. նրանց փորձն ու գիտելիքները հաստատ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ի դեպ, այս պահին, կարծես թե, ամենանախընտրելի բույրերն են Giorgio Armani-ի Sì Passione օծանելիքը կամ Hermès-ի Le Jardin De Monsieur Li օծանելիքը։
Իսկ տղամարդու համար Giorgio Armani-ի Aqua di Gio բույրը հաստատ լավագույն ընտրությունը կլինի:
Թույլ տուր քեզ ավելին Mary, Burmunk եւ Hermitage մասնագիտացված խանութ-սրահներում: Այստեղ կարող ես սիրելիիդ համար ձեռք բերել ոչ միայն ամենապահանջված եւ հայտնի բույրերը, այլեւ բրենդային որակյալ խնամք: Իսկ եթե սիրելիդ կորեական խնամքի երկրպագու է, ուրեմն էլ մտածելու բան չունես. Sirun Ankyun-ից խնամքի մի ողջ հավաքածու կարող ես գնել:
Նվերի մյուս գաղափարը պակաս գրավիչ չէ. անկախ սեռից ու տարիքից՝ բոլորս ենք սիրում լինել խնամված ու թարմ տեսք ունենալ: Դարն էլ այնպես է զարգացել, որ սիրելիիդ նոր սանրվածքի կամ որեւէ պրոցեդուրայի համար վճարելիս ներկա գտնվել պետք չէ. կարող ես նվեր-քարտ գնել Haze-ից, Frim-ից կամ Dude’s barbershop-ից, նաեւ, իհարկե, Rocket Line-ով: Ի՞նչ կասես. մենք ասում ենք՝ սիրելիդ հաստատ կգնահատի մտքիդ թռիչքը: Եվ սա բնավ միայն երիտասարդներին չի վերաբերում․ անկախ նրանից՝ սիրելիդ զբաղված գործարա՞ր է, տնային տնտեսուհի՞, թե՞ երիտասարդ ինֆլուենսեր՝ վստահ ենք, որ նրան դուր կգա անակնկալդ։
Ի դեպ, մի տարբերակ էլ, ընդ որում՝ ոչ պակաս հետաքրքիր ու գրավիչ․ սիրելիիդ համար իր երազած տեխնիկան կարող է լինել. դե, նորագույն iPhone-ի կամ այլ ուլտրանորաձեւ գաջեթների մասին, իհարկե, գիտես, բայց աղջիկների եւ կանանց համար հիմա շատ ցանկալի նվեր է նաեւ Dyson վարսահարդարիչը, իսկ տղամարդկանց համար՝ լավագույն էլեկտրական սափրիչը կամ տրիմերը, որով կարող են խնամել իրենց սրտի ուզածի չափ։
Այս անգամ նվերը քո ձեռքով կփաթեթավորես. նրան դա էլ ավելի կհուզի:
Դե, իսկ եթե հոգնել ես դասական նվերներ ընտրելուց եւ չգիտես՝ ինչպես զարմացնել սիրելիիդ, ապա այս միտքը հաստատ քեզ համար է։
Առաջարկում ենք սիրո տոներին արձակուրդ վերցնել կամ էլ ուիքենդի ընթացքում սիրելիիդ հետ ճամփորդել։ Քանի օրով՝ ինքդ ես որոշում։ Ճամփորդելու համար էլ պարտադիր չէ հասնել աշխարհի մյուս ծայրը․ կարող ես լիարժեք ու հրաշալի կազմակերպված ճամփորդություն ունենալ հենց Հայաստանում։ Երկու տարբերակն էլ հրաշալի լուծում է, վստահեցնում ենք։ Այստեղ կարող ես տեսնել այն տուրիստական ընկերությունները, որտեղից կարող ես ձեռք բերել հարմարավետ առաջարկներ։ Դրանք կարող ես քեզ թույլ տալ անգամ առանց աշխատավարձիդ սպասելու՝ Rocket Line-ով՝ վայելելով արկածներդ հիմա, վճարելով հետո՝ անգամ անտոկոս։
Իսկ ի՞նչ սիրո տոներ առանց տոնական ընթրիքի. հրավիրիր նրան այն ռեստորանը, ուր հաստատ չեք գնա հասարակ օրերին, թույլ տուր քեզ ավելին նաեւ պատվերը կատարելիս. նա հաստատ կգնահատի ջանքերդ: Ի դեպ, այստեղ էլ, եթե հաշիվը փակես Rocket Line-ով, ոչ մատուցողը, ոչ էլ սիրելիդ գլխի չեն ընկնի... Rocket Line-ով վճարումը կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում: Ի դեպ, մատուցողին էլ չմոռանաս թվային թեյավճար թողնել հենց Idram&IDBank հավելվածով: Մենք քեզ համար առանձացրել ենք նաեւ ռեստորանների ցանկը: Քեզ մնում է միայն նախապես սեղան ամրագրել:
Ինչ նվեր էլ ընտրես, ուր էլ որ լինեք այդ կախարդական պահին, չմոռանաս շնորհավորել նրան ու սիրո խոստովանություն անել՝ անկախ նրանից, թե դա առաջի՞ն անգամն է լինելու, թե՞ հազարերորդ:
Ասա՛, որ սիրում ես. թույլ տուր քեզ ավելին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: