×


Արագ եւ բացառիկ՝ Porsche-ն ներկայացնում է առաջին Macan T-ն

Porsche-ի մոդելների շարքին ավելացել է Macan T-ն: Սա առաջին չորսդռնանի սպորտային մեքենան է, որը կրելու է հատուկ նշումը, որը նախկինում 911 եւ 718 մոդելների մենաշնորհն էր։ T տառը 1960-ականներից ի վեր Porsche-ում դինամիկ վարելու եզակի ձեւ է խորհրդանշում: Այն նշանակում է «Touring» եւ բացահայտում է մոդելներ, որոնք առաջարկում են իրական վարելու փորձ՝ շնորհիվ ճշգրիտ թյունինգի, բացառիկ սարքավորումների եւ արդյունավետ շարժիչների:


Macan T-ի երկու լիտր ծավալով, չորս մխոցանի տուրբո շարժիչն ունի մանեւրելու մեծ կարողություն, ցածր քաշ եւ կոմպակտ դիզայն՝ առաջարկելով քաշի եւ կատարողականի կատարյալ հավասարակշռություն:

Macan S եւ GTS մոդելների 2,9 լիտրանոց biturbo V6 շարժիչի համեմատ, Macan T-ի ուժային համակարգն առջեւի առանցքի վրա 58,8 կգ-ով պակաս է կշռում: Սա մեքենային տալիս է գերազանց մեկնարկային տվյալներ:

Ստանդարտ Sport Chrono փաթեթի, ինչպես նաեւ Sport Response կոճակով համալրված լինելու դեպքում, Macan T-ն 0-ից մինչեւ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 6,2 վայրկյանում եւ հասնում է 232 կմ/ժ առավելագույն արագության:


Macan T-ն Porsche-ի միակ մոդելն է, որն ունի պողպատե կախոց՝ որպես ստանդարտ ունենալով Porsche Active Suspension Management (PASM) համակարգը՝ զուգակցված 15 մմ-ով իջեցված թափքի հետ: Առջեւի առանցքի վրա գտնվող հակապտուտային ձողերն ավելի կոշտ են, իսկ մեքենայի թափքի թյունինգն օպտիմալացվել է մեքենայի եւ ուժային համակարգի համար կատարյալ կախոց ստեղծելու համար, ինչն ապահովում է ղեկի լավ արձագանքումն ու ճկուն կառավարումը:


Porsche Traction Management (PTM) համակարգը նույնպես հարմարեցվել է Macan T-ի վարման պահանջներին: PASM-ի հետ հարմարվողական օդային կախոցի ավելացումը եւ թափքը եւս 10 մմ-ով իջեցնելը նույնպես նոր առանձնահատկություն է չորս մխոցային շարժիչներով Macan մոդելների համար:


Դիզայնի տարրերը, որոնք ներկված են Agate Grey Metallic գույնով Macan T-ի առջեւի, թեւերի եւ հետեւի մասում, առանձնացնում են մեքենան շարքի մյուս մոդելներից: Բացառիկ կոնտրաստային գույնը կարելի է տեսնել ներկված առջեւի, արտաքին հայելիների, կողային շեղբերների, տանիքի սփոյլերի եւ հետեւի լոգոների վրա:


Մուգ տիտանից պատրաստված քսան դյույմանոց անիվները Macan S-ի ստանդարտ տարբերակն են: Հաճախորդները կարող են ընտրել 13 սովորական, մետաղական եւ հատուկ գույների շարքից:


Macan T-ի ինտերիերն յուրահատուկ մթնոլորտ ունի: Տաքացվող սպորտային նստատեղերն առանձնանում են բացառիկ սեւ կաշվե պաստառապատմամբ: Առջեւի նստատեղերի եւ հետեւի արտաքին նստատեղերի կենտրոնական հատվածներն Sport-Tex Stripe նախշ ունեն, իսկ առջեւի գլխատեղերի վրա դաջված է Porsche-ի նշանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW