×


«Կլինեն հետաքրքիր եւ լարված սերիաներ». «Ամեն տարի գարնանը» սերիալի նկարահանումները Արցախում

«Ամեն տարի գարնանը» սերիալի ստեղծագործական կազմը նկարահանումներ է իրականացրել Արցախում: Նախագծի պրոդյուսեր Ելենա Արշակյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է իրենց համար կարեւոր այցի, նկարահանումների մասին եւ լուսանկարներ տրամադրել:

«Ինչո՞ւ Արցախ, որոշումը երկար ու տարբեր փուլերով չի անցել։ Մենք շատ լավ գիտակցում էինք մեզ սպասվող ծանր ու ցավոտ ապրումները, բայց մենք պարտավոր ենք վիրավոր Արցախը պահել՝ բառիս ամենախոր իմաստով։ Հեռուստադիտողին սպասում են հետաքրքիր եւ լարված սերիաներ՝ արցախյան պատմամշակութային ու տեսարժան վայրերով»,-նշել է նա:


Ասում է՝ երեք օր տեւած նկարահանումներն Արցախում ստեղծագործական նոր ուժ են տվել անձնակազմին.«Թե ինչ տեսարաններ են, չեմ բացի փակագծերը, կնշեմ, որ մեզ հետ էին Ռոմելա Սարգսյանը, Գեւորգ Գրիգորյանը, Մանե Բոզոյանը եւ Սեյրան Մովսիսյանը։ Հասցրինք շրջել Ստեփանակերտում, լինել հրաշք Գանձասարում, ինչպես նաեւ Նիկոլ Դումանի տուն-թանգարանում»:


Ելենան նշել է, որ ծանր էր անցնել ռմբակոծված գյուղերի մոտով.«Ցավոտ էր ուժեղ Արցախը տեսնել վիրավոր, տեսնել հայկական տարածքներն առանց հայի: Բայց Արցախն ապրում է նույն հավատով ու ավելի ուժեղ։ Մեր այցելություններն Արցախ, անկասկած, կկրեն շարունակական բնույթ: Բոլորը պիտի գնան Արցախ. այս հողը նորից հայով է ապրելու, դրանում ես համոզված եմ։ Նույնը կփաստեն նաեւ նրանք, ովքեր տեսել են փայլող աչքերով երիտասարդ արցախցիներին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW