Մոսկվայում մեծ էկրաններին ցույց չեն տա նոր «Բեթմենը»: Ամերիկյան Warner Bros. կինոստուդիան հայտարարել է, որ չեղարկում է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի պրեմիերան Ռուսաստանում:
WarnerMedia-ն նշել է, որ պատճառն Ուկրաինայում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամն է.«Մենք շարունակելու ենք հետեւել իրավիճակի զարգացմանը եւ հուսալ, որ այս ողբերգությունը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում»:
gazeta.ru-ն հայտնում է, որ պրեմիերան նախատեսված էր այսօր` մոսկովյան «Октябрь» կինոթատրոնում:


×
1,723





